Tert.am-ը գրում է.

Նախկինում Բագրատունիների արքայատոհմի մայրաքաղաքը հանդիսացող Կարսի Անի քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառվելու թեկնածու է դարձել: Անին հազարամյակների պատմություն ունի, գրում է թուրքական Taraf պարբերականը:

 

Մարդկության ընդհանուր ժառանգություն համարվող մշակութային ու բնության հուշարձանների պահպանությանն ու աշխարհում ճանաչելի դարձնելուն միտված  Մշակութային ժառանգության ցանկում ներառվելու թեկնածուների թվում այս տարի ընդգրկվել է նաև Հայաստանին սահմանակից Անին:

 

Հուլիսի 10-20-ը Ստամբուլում կայանալու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի նիստը: 40-րդ հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամներն ուսումնասիրելու են տարբեր երկրների ներկայացրած հայտերը:

 

Թեև պաշտոնական փաստաթղթերում «Անը» է գրվում, սակայն իրական ու ճիշտ անվանումով Անին արժանի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության ցանկում ներառվելուն՝ ճիշտ այնքան, որքան ցանկում ներառված Թուրքիայի այլ հուշարձաններ:

 

Ներկայում Անիում երևացող գրեթե բոլոր շինությունները կառուցվել են Բագրատունիների ժամանակաշրջանում: Բառի բուն իմաստով եկեղեցիների ու վանքերի քաղաք Անիին նայելիս առաջին հայացքից էլ զգում ես, թե հազարամյակներ առաջ որքան ազդեցիկ տեսք է ունեցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել