Tert.am-ը գրում է.

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն այսօր տոնում է իր ծննդյան 29-ամյակը: Դեռևս կեսգիշերից երգչուհին բազում անակնկալներ և շնորհավորանքներ է ստացել:

Հոբելյանի մասին Tert.am Youth-ը զրուցել է իր ընկերների` Քրիստինե Պեպելյանի, Ավետ Բարսեղյանի և ամուսնու` Հայկոյի հետ: Վերջիներս, բնութագրելով Անահիտին,  շնորհավորեցին:
 
 
Հայկո
Անահիտի համար անակնկալ էինք պատրաստել ընկերներով: Երևանի սրճարաններից մեկում, երբ  00:00 էր, շամպայնով շնորհավորեցինք նրան: Հաճելի էր, որ այդ պահին սրճարանում գտնվողները սկսեցին ծափահարել և շնորհավորել: Անահիտի համար դա անսպասելի էր, քանի որ մենք ընկերներով գնացել էինք ֆուտբոլ դիտելու: Իհարկե, այսքանով չի սահմանափակվելու և ամենագլխավոր անակնկալը կլինի երեկոյան:

Անահիտը շատ բարի և հավատարիմ մարդ է: Նա շատ լավ հատկանիշներ ունի, որը ես շատ եմ գնահատում: Նա իր ընկերության մեջ էլ շատ ազնիվ է և նվիրված: Նրա համար կյանքը կամ սև է, կամ սպիտակ: Որպես մասնագետ նա շատ տաղանդավոր է: Կարճ ժամանակահատվածում նորաձևության ինդուստրիայի մեջ կարողացավ նվաճել բարձրունքներ` ներկայացնելով  նոր աշխատանքներ ու հավաքածուներ:

Նրան մաղթում եմ երջանկություն: Ցանկանում եմ, որ նա ուրախ լինի և իմ կողքին: Իսկ աշխատանքում նոր ոգեշնչումներ և աշխատանքներ:

 

Քրիստինե Պեպելյան

Անահիտի հետ երբեք չես լարվի, որովհետև նա շատ խաղաղ մարդ է: Իր հետ շատ հանգիստ է և շատ ուրախ: Շատ ճանաչված մարդիկ կան, որոնք կարողանում են իրենց մասնագիտության հետ համատեղել նաև այլ աշխատանք: Այդ մարդկանցից է նաև Անահիտը, որը կարողանում համատեղել և ներկայացնել լավ աշխատանքներ: Շատերը կհամաձայնեն, որ իր մոտ շատ լավ է ստացվում ոճաբանի աշխատանքը: Դեռ չեմ հասցրել շնորհավորել, իսկ թե ինչպես կշնորհավորեմ օրը ցույց կտա, թող դա մնա անակնկալ:

Նրան մաղթում եմ առողջություն: Ամեն տարի մեծանալով հասկանում ես, որ մարդու համար ամենակարևորը առողջություն է: Ուզում եմ, որ նա միշտ ժպտա և իր կողքին լինեն այնպիսի մարդիկ, որոնք դրական էներգիա կփոխանցեն և այն գեղեցիկ ընտանիքը, որ նա ունի թող լինի առողջ ու իր կողքին: Աշխատանքում ցանկանում եմ, որ պարբերաբար ներկայացնի նորություններ` չմոռանալով երաժշտությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել