Ժամանակակից համաշխարհային զարգացումների կոնտեքստում հաճախ հանդիպում ենք երևույթներ, որոնք ավելի խորն ուսումնասիրելն ու դրանց հիմնովին ընկալումը որոշակի թերընկալումներ են առաջացնում և այլ մատուցման կարիք ունեն:
Խոսենք կոնգլոմերատի մասին:

Կոնգլոմերատը միավորման ձև է, որն առաջացել է 20-րդ տարի 60-ականներին ԱՄՆ-ում։ Կոնգլոմերատին բնորոշ է արտադրական կամ գործառնական որևէ կապ չունեցող ֆիրմաների միավորումը, կառավարման ապակենտրոնացման բարձր մակարդակը, միավորման հետևանքով կապիտալի աճը, որը հիմնականում ուղղվում է ոչ թե արտադրական նոր կարողություններ ստեղծելուն, այլ արդեն գոյություն ունեցող ֆիրմաների վրա հսկողության սահմանելուն, տնտեսական գործունեության տարբեր ոլորտները ընդգրկող ընկերությունների միավորումը խոշոր բանկի շուրջը կամ նրա մասնակցությամբ։

Կոնգլոմերատները հաճախ առաջանում են առանց հաշվի առնելու տնտեսական զարգացման իրական պահանջները` ելնելով կոնյուկտուրային կամ սպեկուլյատիվ նկատառումներից։ Այս հանգամանքը հաճախ զուգակցվում է նաև քաղաքականության մեջ տարբեր քաղաքական գործընթացների ժամանակ: Սա հիմնականում բնորոշ է անցումային երկրներին, այն իր դրսևորումն ունեցավ նաև պոստսովետական տարածաշրջանում: Հիմնական մեխը կապված էր մասնավոր հատվածի կտրուկ գերակտիվացումից և մասնավոր-պետություն մինչ այդ գոյություն չունեցող բարիերի կտրուկ հեշտացմամբ:

Նման դրսևորումեների ականատես ենք լինում նաև նորանկախ Հայաստանի քաղաքական իրականությունում: Յոթանասուն տարի լինելով սովետական արժեհամակարգի լիիրավ կրող, իսկ այնուհետև կտրուկ ժողովրդավարական ուղին բռնած ՀՀ-ն նույնպես անմասն չմնաց կոնգլոմերատ երևույթների դրսևորումներից:

Կոնգլոմերանտ ձևաչափեր հանդիպում են նաև քաղաքակրթությունների տեսություններն ուսումնասիրելիս: Մասնավորապես, ըստ համաշխարհային տեսաբան Սեմյուել Հանթինգտոնի, քաղաքակրթությունները երկրների մեծ կոնգլոմերատներ (խառնակույտ) են, որոնք առանձնանում են որոշակի ընդհանուր հատկանիշներով` մշակույթ, լեզու, կրոն և այլն: Որպես կանոն, որպես հիմնական բնորոշող հատկանիշ է առավել հաճախ հանդես գալիս կրոնը:

Քաղաքակրթությունները` ի տարբերություն երկրների, սովորաբար գոյություն են ունենում երկար ժամանակ` որպես կանոն հազարամյակից ավելի: Յուրաքանչյուր քաղաքակրթություն իրեն պատկերացնում է աշխարհի ամենակարևոր կենտրոնը և ներկայացնում է մարդկության պատմությունը համապատասխան այդ աշխարհայացքի:

Արևմտյան քաղաքակրթությունը առաջ է եկել Ք.Հ. 8-9-րդ դարերում: Այն իր զարգացման գագաթնակետին հասել է քսաներորդ դարի սկզբում: Արևմտյան քաղաքակրթությունը որոշիչ ազդեցություն է թողել մնացած բոլոր քաղաքակրթությունների վրա:

Կրոնական ֆանատիզմը շատ հաճախ հանդիսանում է տեղաբնիկի հակազդումը մոդեռնիզացիային, վեստեռնիզացիային կամ էլ մեկի և մյուսի միակցությանը:
Նկատենք, որ Արևմտյան, հինդուիստական, չինական, ուղղափառ, ճապոնական և բուդդայական քաղաքակրթություններն ունեն իրենց «առանցքային», այսինքն գլխավոր երկրները` «Core states», իսկ ասենք իսլամական, լատինոամերիկյան և աֆրիկյան քաղաքակրթությունները չունեն առանցքային երկրներ: Առանցքային երկրներ ունեցող քաղաքակրթությունները առավել կայուն են:

Հ.գ. Գլոբալ փոփոխությունների գործընթացում, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո առաջացած միջազգային կազմակերպությունները (օր. ՄԱԿ-ը) պետք է աստիճանաբար փոփոխվեն բոլոր երկրների հետաքրքրությունների առավել արդար ներկայացուցչության կողմը: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում պետք է ներկայացված լինեն բոլոր քաղաքակրթությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել