բացել լրահոսը
23.06.2016  12:25

Ռադիկը ԳԱԱ-ի հետ կթաղի մեր գիտությունը

Anahit Amatuni

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եթե Հայաստանում գիտությունը մի փոքր էլ զարգանում է, դա տեղի է ունենում ոչ թե երբեմնի հզոր ԳԱԱ-ի, այլ գոնե ԵՊՀ-ի կամ առանձին վերլուծական կենտրոնների շնորհիվ: Վերջին շրջանում ԳԱԱ-ի նախագահի աթոռին մեկը մյուսին փոխարինում են արդեն շուտվանից «իրենց դարն ապրած» անձինք:

Ռադիկ Մարտիրոսյանը մեկն է ու նաև վերջինն է դրանցից: Նրա՝ տվյալ կառույցում, տվյալ դիրքում ոչ կոմպետենտ լինելու վառ ապացույցը վերջին տարիներին ԳԱԱ-ի տված պրոդուկտն է: Նա հասցրեց իր ղեկավարման տարիների ընթացքում պետության համար այդչափ կարևոր կառույցի ոչ միայն աշխատանքի արդյունավետությունը այլև հեղինակությունը հավասարեցնել զրոյի: Մարդկանց գիտակցության մեջ ԳԱԱ-ն նույնացվում է կենդանի դիակների համար նախատեսված դամբարանի, որտեղ հիմնականում ծեր գիտնականներ են աշխատում ու նրանց երբեմնի վաստակը հարգելով շարունակում են ինչ որ հաստիքով պահել՝ արդյունքում մի քանի կոպեկ ստանում են գիտնական պապիները՝ իրենց հետ մահվան դուռը տանելով նաև գիտությունը:

Այդ մարդկանց՝ պետական մակարդակի վրա դրված ու գիտության հանդեպ դրսևորվող էգոիզմը կործանարար կարող է լինել մեր հասարակական, հումանիտար ու բնագիտական մտքի համար: Եթե մենք հայերս մեզ համարում ենք գիտության բնագավառում փայլող ու հեռանկարային ազգ, նույնիսկ հանդգնություն ենք ունենում ադրբեջանական նավթին հակակշիռ համարել գիտությունը, իրավունք չունենք հանդուրժելու այս իրավիճակն ու ակադեմիայի նախագահ Ռ. Մարտիրոսյանին որը Հայաստանի մասին «քնձռոտ» բառով է արտահայտվում:

Մենք գիտությունն ու գիտնականներին երիտասարդացնելու խնդիր ունենք: Բազմաթիվ դեպքեր են եղել, ու այս պահին էլ կան, երբ երիտասարդ գիտնականներին չեն ընդունում ԳԱԱ աշխատանքի, քանի որ ազատ հաստիքներ չկան, մինչդեռ թոշակի տարիքում գտնվող մի մեծ խումբ ազնձինք, ովքեր այլևս գիտություն ստեղծելով չեն զբաղված, ֆիզիկապես ի վիճակի չեն, շարունակում են ամեն օր գալ ակադեմիա «աշխատանքի»:

Չթերագնահատելով ու խորին հարգանք տածելով տարեց գիտնականների աշխատանքի ու վաստակի նկատմամբ, միևնույն ժամանակ հարկ եմ համարում նրանց հորդորել, կոչ անել, որ մի կողմ քաշվեն ու ճանապարհ տան երիտասարդ կադրերին, իրենց հետ գերեզման չտանեն գիտությունը, որի հետ հույսեր է կապում մեր պետականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 590 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝