Porsche ավտոմեքենայի սիրահար, ճապոնացի Տոշիհիրո Կիմուրան իր տունը կառուցել է մեքենայի շուրջը: Այսպիսով՝ այժմ նա տեսնում է իր Porsche 911-ը երկհարկանի տան ցանկացած կետից՝ խոհանոցից, ննջարանից և այլն:

Տունը կառուցված է այնպես, որ ցանկացած կետից հնարավոր լինի մեքենային հետևելը:

Դեպի մեքենան բացվող տեսարանները նրան թույլ են տալիս ընթրել և միաժամանակ լիցքաթափվել: Կինը չի գանգատվում:

        

Տղամարդը նշել է, որ ամբողջ կյանքում կպաշտի այդ տունն ու ավտոմեքենան:

Հնարավորության դեպքում նա մտադիր է կառուցել երկրորդ, նույնիսկ երրորդ տունը՝ կրկին Porsche-ի շուրջը:

Bloomberg-ի տվյալներով՝ ճապոնացու տունն արժե մոտ կես միլիոն դոլար:

Իսկ այդ մոդելի ավտոմեքենայի արժեքը սկսվում է 140 հազար դոլարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել