Tert.am-ը գրում է.

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգից Իրատես դե ֆակտո կայքին տեղեկացրել է երեկվա և այսօրվա կարևոր իրադարձությունների մասին:

Նա, մասնավորապես, ասել է.«ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի երկրորդ օրվա օրակարգում քննարկվում էին մի շարք հարցեր, որոնցից հատկապես կկարևորեի Հունաստանում փախստականների հարցը: Մեր պատվիրակության անդամները ելույթներ էին պատրաստել, որովհետև մենք համարում ենք, որ եվրոպական ընտանիքի բոլոր խնդիրները նաև մեր խնդիրներն են: Այդպես մտածում և գործում են շատ պատվիրակներ ԵԽԽՎ-ում, որի պատճառով հաճախ շատերը ժամանակով սահմանափակված՝ չեն հասցնում խոսել: Բայց կա մի լավ հնարավորություն՝ բոլոր պատվիրակները, որ չեն հասցրել ելույթ ունենալ, կարող են ելույթների տեքստերը հանձնել քարտուղարությանը՝ վեհաժողովի փաստաթղթերի ՝ արձանագրությունների մեջ ներառելու համար: Այդպես եղավ երեկ, քանի որ փախստականների խնդիրը շատ զգայական խնդիր է ողջ Եվրոպայի համար, հերթագրվել էին 40-ից ավել պատվիրակներ, մեր պատգամավորներ Նաիրա Կարապետյանին և Միքայել Մելքումյանին ելույթի հերթը չհասավ, բայց նրանց ելույթները կզետեղվեն արձանագրությունների մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել