Tert.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահերի հանդիպումն օգտակար էր այն առումով, որ հնարավորություն ընձեռվեց պահպանել հրադադարի ռեժիմը և ձեռք բերվեց ժամանակավոր խաղաղություն:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած եռակողմ հանդիպմանը:

Հիշեցնելով, որ մայիսի 16-ից հետո Վիեննայի հանդիպումից հետո որոշում կայացվեց մեկ ամսվա ընթացքում անցկացնել ևս մեկ հանդիպում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջև, ՀՀԿ-ական պատգամավորը ավելացրեց. «Նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»:

«Հանդիպման բոլոր մասնակիցներն այն որակեցին որպես օգտակար: Կարծում եմ, որ այն խնդիրները, որ դրված էին Վիեննայի հանդիպումից հետո, ՀՀ նախագահի կողմից բարձրացված սկզբունքները՝ բանակցային գործընթացը սկսելու համար, քննարկման առարկա վերցվեցին: Այն է՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները՝ դրա համար հիմք ընդունելով 94-95 թթ. հրադադարի կնքման եռակողմ պայմանագիրը, ինչպես նաև ավելացնել Անջեյ Կասպրչիկի դիտարկող խմբի հնարավորությունների ավելացումը»,-մեկնաբանեց Գագիկ Մելիքյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել