Սանկտ –Պետերբուրգում երեկ տեղի ունեցած հանդիպումը, ինչպես և սպասվում էր, որակապես նոր փոփոխություն չմտցրեց Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում։ Ռուսաստանի  Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի  միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ապրիլյան դեպքերից հետո հանդիպեցին արդեն երկրորդ անգամ։ Ինչպես գիտենք, նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Վիեննայում և ձեռք էր  բերվել մի քանի պայմանավորվածություններ, որոնց  հիման վրա պետք է շարունակվեին  Պետերբուրգյան բանակցությունները։

Եթե մեկ ֆրազով ձևակերպենք այս հանդիպման արդյունքը՝ապա կարող են նշել, որ նախագահները հանդիպեցին զուտ հանդիպելու համար։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց եԱՀԿ Մինսկի շրջանակներում շարունակել բանակցություններն ու ավելացնել դիրտորդների թիվը։ Ինչպես նաև  հանդիպումները դարձնել շարունակական։ Այն, ինչը և ենթադրվում էր։

Եթե ավելի խորքային դատենք,այս հանդիպումը շատ ավելի կարևոր քննություն էր Ռուսաստանի համար, վերահաստատելու կոնֆլիկտի կարգավորման հարցում իր դոմինանտության դերը։ Որոշ չափով ունենալով ապրիլյան քառօրյաի մասին համալիր պատկեր, կարող ենք հաստատապես պնդել, որ խնդրի ռազմական լուծման ռազմական անհրաժեշտությունը  ամենաքիչը տեսնում է Ռուսաստանը։ Մի քանի պատճառներով։ Արդեն բազմիցս խոսել ենք գեոպոլիտիկ այն իրողությունների և գործընթացնների մասին, որտեղ անմիջականորեն ներգրավված է Ռուսաստանը (ուկրաինական և սիրիական ճգնաժամեր): Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում է նրանով, որ Ռուսաստանի՝նույնիսկ պարտերազմական գործողությունները վերսկսելու դեպքում անվերապահորեն այս կամ այն կողմին ակնհայտորեն սատարել չի կարող։ Հայաստանը հանդիսանում Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ու նրա հետ մտնում մեկ միասնական անվտանգության ու տնտեսական բլոկի մեջ, Ադրբեջանն էլ իր կարգավիճակով չի զիջում Հայաստանին՝գումարած ռուս-ադրբեջանական տնտեսական ռազմական բարձր համագործակցությունը։ Եվ բնական է, որ կոնկֆիլիտի էսկալացիան խառնելու է ոչ միայն հայ-ռուս-ադրբեջանական հարաբերությւունների բալանսը, այլև սպառնում է  ներառել շատ ավելի լուրջ մասշտաբներ ու դառնալ իսկական պատուհաս տարածաշրջանում։  Հաշի առնելով, որ գնալով թե հայկական թե ադրբեջական կողմերը  ավելի կտրուկ են դառնում իրենց դիրքորոշումներում, պաշտոնական Մոսկվայի համար առաջնային է դառնում կողմերին նախևառաջ բանացային սեղանին նստեցնելու խնդիրը, քանի որ ապրիլյան քառօրյաից հետո քանի գնում, ավելի է նեղանում մանևրելու հնարավորությունն ու հիմհանարցը վիժեցնելու նրանց տակտիկական մեթոդները ։ Այսինքն  շատ հնարավոր է, որ գա մի այնպիսի պահ, երբ Ռուսաստանը կորցնի իր ազդեցությունը թե Հայաստանի թե Ադրբեջանի նկատմամբ,այդպիսով կորցնելով Հարավային Կովկասի նկատմամբ իր ազդեցությունը։ Այս հարցում ռուսները ըստ էության մեծ աշխատանք ունեն անելու նախևառաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քանի որ Ադրբեջանի առաջնորդը չզլացավ ևս մեկ անգամ կրկնել ,որ ստատուս քվոն անընդունելի է և չի կարող երկար ձգձգվել երկար։  Հայկական կողմը բավարարվեց միայն սահմաններում փոխզսպման  մեխանիզմների տեղադրման անհրաժեշտության մասին հայտարարությամբ։ Թե ինչքան ժամանակ Մոսկվան և անձամբ Վլադիմիր Պուտինը կկարողանան շարունակական հանդիպումներով հետաձգել կոնֆլիկտի հանգուցալուծումն ու շարունակել լինել միջնորդ Հայաստանի և Ռուսաստանի միջև,ցույց  կտա ժամանակը։ Սակայն ակնհայտ է նաև,որ այլևս հնացած է ժամանակ ձգձգելու  և հարցը սառեցնելու ռուսական քաղաքականությունը։ Ըստ էության,Ռուսաստանը ունի երկու ելք, կամ հետայսու Մոսկվան քաղաքական, քարոզչական ու դիվանանգտիական նոր դոկտրին է մշակելու հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, որտեղ բարձրացվելու է հարցը իրական առարկայական փոխզիջումային տարբերակով կարգավորելու համար, կամ գնալով կորցնում է վերահսկողությունը կողմերի վրա և ինչ-որ իքս կետում՝տեսնելով որ այլևս անհնար է վերահսկել նրանց՝ այնուամենայնիվ ինչ-որ կողմի վերաբերյալ հայտնում է անվերապահ աջակցություն՝մյուսին անվերադարձ կորցնելու  ցավոտ բայց պրագմատիկ գիտակցումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել