«Ժառանգականները» (հատկապես) խոսում են այն մասին, թե Կոնգրեսը, իշխանությունների հետ երկխոսելով, լեգիտիմացրեց վերջիններիս: Ո՞վ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելով` հիմնովին լեգիտիմացրեց նրա իշխանությունը. Կոնգրե՞սը, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը: 
Ու հիմա Րաֆֆին արդարանալով ասում է, թե այնտեղ չեղավ ո՛չ մի շնորհավորանք, ո՛չ մի շամպայն իր կողմից: Երևի, շնորհակալություն պիտի հայտնենք Րաֆֆուն, որ բանը չի հասել շնորհավորանքին ու շամպայնին... 

Ինչքան էլ որ փորձեր արվեն ամենաֆանտաստիկ հնարքները կիրառել, մինևնույն է, այդ քայլը արդարացնող ոչ մի բացատրություն երբեք չի ընդունվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել