Ես շնորհակալ եմ, որ ես կարող եմ լացել. դրանով արտահայտել սթրեսի, տխրության, վշտի, անհանգստության, ֆրուստրացիայի, ուրախության ալիքները. այս ամենից հետո կարծես քեզ մաքրված ես զգում:
21-րդ դարը աչքի է ընկնում իր գերծանրաբեռնված ռիթմով, իսկ եթե ուզում եք այս լարված ու սթրեսային կյանքում  առողջ մնալ ու մաքրվել կուտակված ցավերից ու լարվածությունից, լացեք, ինչքան սրտներդ տալիս է:
Եվ տղամարդկանց և կանանց արցունքները նշանն են խիզախության, ուժի և զգայունակության:
Արցունքները աղի ջուր են. նրանք ջրոտում են ձեր աչքերը` հեռացնելով գրգռիչները, քչացնում են սթրեսային հորմոնները, պայքարում են հիվանդաբեր մարմինների դեմ:
Հետազոտություննեը պարզել են, որ մենք ունենք երեք տեսակի արցունքներ` լիցքաթափող, շարունակական և էմոցիոնալ.
լիցքաթափող արցունքները մաքրում են մեր աչքերը վնասակար մասնիկներից, երբ դրանք առաջացած են լինում ծխի հետևանքով,երկրորդ տեսակի արցունքը արտադրվում է` մեր աչքերը պահելով ջրոտ: Այն պարունակում է լիսոզիմ   (lysozyme)   կոչվող քիմիական նյութը, որը կատարում է մանրէասպան պաշտպանիչի դեր: Արցունքները նաև քթով են հոսում՝ պահելով քիթը խոնավ և պաշտպանելով մանրէներից:Էմոցիոնալ արցունքները ամենաառողջարարն են արցունքների տեսակների մեջ: Դրանք պարունակում են 98% ջուր, մինչդեռ էմոցիոնալ արցունքները իրենց մեջ ունեն նաև սթրեսային հորմոններ, որոնք դուրս են գալիս մարմնից լացելու միջոցով: Հետաքրքիր է, որ լացը օգնում է էնդոֆրին ուրախության հորոմոնի առաջացմանը, և մարդը կաթնասուն տեսակների մեջ միակն է, որ ունի էմոցիոնալ արցունքների տեսակը:Լացելուց հետո մեր շնչառությունը և սրտի զարկերը դանդաղում են, և մենք կենսաբանական և էմոցիոնալ  հանգիստ վիճակի մեջ ենք մտում:
Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե մենք` որպես դիտորդ, ինչ վերաբերմունք ենք ցուցաբերում լաց լինող մարդկանց տեսնելիս:
Մարիամ Դիլբանդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել