Ամառային տապը բացասաբար է ազդում ոչ միայն մարդկանց օրգանիզմի վրա, այլ նաև տեխնիկայի վրա: Նոութբուք ունեցողները գիտեն, թե ամռանն ինչպես են տաքանում նոութբուքերը, ընդհատումներով են աշխատում, իսկ երբեմն էլ ամենաանհարմար պահերին ընդհանրապես անջատվում են…

Նոութբուքի գերտաքացում

 

Եթե ձեր նոութբուքը հակված է գերտաքացմանը, որքան հնարավոր է շատ մետաղադրամներ գտեք, լավ կլինի պղնձե մետաղադրամներ լինեն, և դրանք դասավորեք դրանք ստեղնաշարի և մոնիտորի արանքում եղած ազատ տարածքում:

Նոութբուքի հենց այդ հատվածն է ամենաշատը տաքանում: Մետաղադրամները ծառայում են որպես լրացուցիչ ռադիատոր, քանի որ մետաղը, հատկապես պղինձը, լավ ջերմահաղորդիչ է:

Ահա և վերջ: Ուղղակի հիշեք, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, և վաղ թե ուշ դուք ստիպված կլինեք մի լավ մաքրել ձեր նոթբուքը փոշուց, քանի որ հենց այն է իջեցնում նոութբուքի աշխատունակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել