keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Պատրաստվում ենք թեժ ամռանը. Օրգանիզմի մաքրում ամառային ամիսներին

visibility 1402 commentմեկնաբանել

Հատուկ դիետայի միջոցով օրգանիզմի մաքրումը շատ օգտակար է: Եթե քեզ օրվա ընթացքում մշտապես ուղեկցում է հոգնածության ու թուլության զգացումը, տանջվում ես ստամոքսի փքվածությունից և ցավեր ունես մարմնիդ տարբեր հատվածներում, ապա հատուկ սննդակարգի օգնությամբ օրգանիզմի մաքրումը քեզ համար պարզապես անհրաժեշտություն է:

Դետոքսիֆիկացիայի ընթացքում օրգանիզմը լիարժեք մաքրվում է երկար ժամանակ մարմնում կուտակված տոքսիններից: Ինչպես ավտոմեքենան, որը երկար ծառայելու համար ժամանակ առ ժամանակ նորոգման կարիք ունի, այնպես էլ մեր մարմինը պետք է պարբերաբար մաքրվի, քանի որ մշտապես խցանվում է տարբեր տեսակի քիմիական նյութերով: Դետոքսիֆիկացիան օգնում է մաքրել ողջ մարմինը` լիմֆատիկ գեղձերը, երիկամները, լյարդը, թոքերը, հաստաղիքը, ինչպես նաև` մաշկը:

Առանց դետոքսիֆիկացիայի՝ մարմինը չի կարող ինքնուրույն ազատվել մեր օրգանիզմը խցանող թունավոր տարրերից, ուստի մեր միջամտությունն անհրաժեշտ է: Գարունը օրգանիզմը մաքրելու լավագույն շրջանն է: Առհասարակ, խորհուրդ է տրվում նման մաքրում անցկացնել եռամսյակը մեկ-երկու անգամ: Ես առաջարկում եմ 7-10 օր տևողությամբ մաքրման դիետա:

Մաքրման դիետայում ընդգրկման ենթակա սնունդ

Մրգեր։ Կարելի է ներառել ցանկացած տեսակի միրգ` թարմ և սառեցված վիճակում:

Մրգահյութեր։ Տնային պայմաններում քամված մրգահյութեր կամ թարմ մրգերից պատրաստված սմուզիներ` առանց շաքարի ու մեղրի:

Բանջարեղեն։ Բացի եգիպտացորենից, ցանկացած տեսակի` թարմ և սառեցված վիճակում:

Բանջարեղենային հյութեր։ Թարմ քամված:

Լոբազգիներ և ոսպեղեն։ Սննդակարգումդ ներառիր ցանկացած լոբազգի` թարմ կամ չորացված վիճակում:

Ածխաջրածիններ։ Շագանակագույն բրինձ, հնդկացորեն, ամբողջական հացահատիկ, գարի և վարսակ:

Թարմ ձկնեղեն:

Ընկուզեղեն և սերմեր (առանց աղի և չբոված):

Մածուն:

Ձիթապտղի չզտված յուղ և կիտրոնի հյութ:

Սխտոր, կոճապղպեղ և թարմ կանաչեղեն:

Բնական մեղր։ Օրական 1 թեյի գդալ:

Ջուր։ Օրական առնվազն 2 լիտր` ծորակի կամ հանքային:

Բուսական կամ բնական թեյեր:

Ինչից արժե խուսափել

Կարմիր միս, հավ, հնդկահավ և ցանկացած մսամթերք` կոտլետ, երշիկ, նրբերշիկ...

Կաթ, պանիր, ձու, սերուցք, թթվասեր, կարագ կամ մարգարին:

Ցորենազգի պարունակող ցանկացած կերակրատեսակ, ինչպես օրինակ` շիլաներ, տորթեր, գաթաներ, կրուասան, կարկանդակներ, թխվածք:

Շոկոլադ, քաղցրեղեն, ջեմ և շաքար, ինչպես նաև` աղ, սև ու կարմիր պղպեղ:

Կիսաֆաբրիկատներ, արագ սպասարկման կետերի ճաշատեսակներ:

Ալկոհոլ, սուրճ և կոֆեին պարունակող թեյ, ներառյալ՝ կանաչ և սև թեյերը:

Գազավորված ըմպելիք, ներառյալ՝ դիետիկ տարբերակները:

Սոուսներ, մարինադներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել