Tert.am-ը գրում է.

Առանց ապացուցողական բազայի որևէ մեկին այս դարում և մեր երկրում հնարավոր չէ քրեական պատասխանատվության ենթարկել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալման շուրջ Սեֆիլյանի կողմնակիցների պնդումները, թե դա պատվեր է ու չունի ապացուցողական բազա:

«Պարզ է, որ նախաքննության մարմինն ունի համապատասխան ապացուցողական բազա, եթե ապացույցները բավարար չեն, չեմ կարծում, որ մեր երկրում որևէ անմեղ մարդու վրա հնարավոր է որևէ բան բարդել: Դրանք ընդամենը հրապարակային խոսքեր են, կոչեր են, որոնք չեմ կարծում, որ իրավական հարթության մեջ են»,– ասաց նա՝ ավելացնելով, թե վստահ է, որ նախաքննական մարմինն ունի այդ ապացուցողական բազան և տիրապետում է այդ տվյալները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել