Tert.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է այսօր Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպմանը` համապատասխան գրառում անելով Twitter-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի միջև այսօր կայանալիք հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության կառուցմանն ու նպաստավոր պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքների համար»,- գրել է դիվանագետը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել