Tert.am-ը գրում է.
Այսօր Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմային:

«Պատերազմի շեմին գտնվող ու Ռուսաստանի տարածքում երկխոսությունը վերսկսելուն համաձայնած 2 պետությունների ղեկավարների անձնական հանդիպումը պաշտոնական Մոսկվային վերադարձնում է հետխորհրդային տարածքում ամենահին հակամարտություններից մեկի կարգավորման հարցում առաջատարի դերը: Ռուսական դիվանագիտության ակտիվացումը պայմանավորված է Բաքվի ու Երևանի միջև լայնամասշտաբ ռազմական բախման իրական վտանգով: Դեպքերի նման զարգացման դեպքում ռազմավարական տեսանկյունից կարևոր տարածաշրջանում իրավիճակը կպայթի, ու Ռուսաստանը կլինի գլխավոր պարտված կողմը: Այժմ Մոսկվայի առջև դրված է բարդ խնդիր` ոչ միայն իրավիճակը պահել հսկողության տակ, այլև սկսել շարժվել ԼՂ հարցով համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը կամրապնդի հրադադարի ռեժիմն ու կլինի ապագա կարգավորման «ճանապարհային քարտեզը»»,-«Կոմերսանտ»-ը մեջբերում է ոլորտի փորձագետների կարծիքները:
 
Աղբյուրը նշում է, որ ոլորտի վերլուծաբանները սպասվելիք հանդիպման արդյունքները բավական զուսպ են գնահատում:
 
Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով` Ռուսաստանի շահը հակամարտությունը սառեցնելու, Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական ընտրություն չկատարելու մեջ է: Ըստ մասնագետի` «արագ առաջընթացն անհնար է, քանի որ  փոխզիջման պատրաստակամություն չկա ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից»:
 
Կայանալիք հանդիպումից էական առաջընթաց չեն ակնկալում նաև հայ և ադրբեջանցի քաղաքագետները` մատնանշելով, որ անցած ամիս Վիեննայում կայացած հանդիպումից հետո կողմերի միջև չի գործարկվել վստահության միջոցների հաստատման մեխանիզմը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել