Վերջին շրջանում խոսակցություններ են տարածվել, թե երգչուհի Հասմիկ Կարապետյանը և երաժիշտ Շանթ Կիրմիզյանը բալիկի են սպասում, իսկ լուսանկարներում Հասմիկը փորձում է թաքցնել կլորիկացած փորիկը։ Լուրերի իսկությունը պարզելու համար BlogNews-ը խոսեց երգչուհու հետ։

«Գիտեմ, թե այդ խոսակցությւնները որտեղից են սկիզբ առել։ Վանաձորի համերգին լայն շոր էի հագել։ Ֆեյսբուքում լուսանկար հրապարակելուց հետո նման խոսակցություններ տարածվեցին։ Դա ուղղակի մարդկանց երևակայության արդյունքն է»,- ասաց երգչուհին։

Հասմիկը մի անգամ չէ, որ նշել է մայրանալու ցանկության մասին։ «Շատ շուտով ինձ կտեսնեն մայրիկի կարգավիճակում։ Այնպես չէ, որ դա բացառվում է իմ կյանքում, սակայն ամեն կին իր ժամանակն ունի, այնպես որ, առայժմ ոչինչ չեմ կարող ասել»,- եզրափակեց նա։

 

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել