Ամառ է և շոգ եղանակների պատճառով մեր ոտքերն հաճախ այտուցվում են: Դա բերում է «նեղ կոշիկների» մշտական խնդրին: Այսօր Ձեզ ուզում եմ ներկայացնելնեղ կոշիկները լայնացնելու մի շարք հետաքրքիր և արդյունավետ եղանակներ:
1.Կոշիկի ներսի մասը բժշկական սպիրտով լավ թրջեք, ապա այդ վիճակում հագեք և 2 ժամ այդպես քայլեք: Մի քանի անգամ կրկնելուց հետո, կոշիկներն էլ Ձեզ անհանգստություն չեն պատճառի:
2. Վարսահարդարիչով լավ տաքացրեք Ձեր գուլպաները և այդպես հագեք կոշիկները: Տաքությունը ստիպում է կոշիկներին արագ լայնանալ:
3. Կոշիկի ներսի հատվածում գերչակի յուղ քսեք, թողեք 1-2 ժամ, ապա մաքրեք և հագեք դրանք:
4. Կոշիկի եզրերին և ներսի հատվածին պարաֆին կամ սովորական մոմ քսեք, թողեք գիշերն այդպես, առավոտյան մաքրեք և հագեք:
5. Կոշիկների մեջ խոնավ թերթեր դրեք, որքան հնարավոր է շատ: Թողեք մի քանի ժամ կամ ամբողջ գիշեր և հագեք:
6. Եվ վերջապես, կոշիկները լայնացնելու լավագույն եղանակը:
Կոշիկների մեջ հերմետիկ փաթեթով ջուր դրեք, դրանք ևս դրեք հերմետիկ փաթեթների մեջ և մի քանի ժամով սառցարանում պահեք: