Եվ այսպես, երեկ հայտնի դարձավ, որ իշխանության և ընդդիմության քննարկումները ընտրական նոր օրենսգքրի հետ կապված, տվեցին արդյունք և իշխող Հանրապետական կուսակցությունը տվել է իր համաձայնությունը ներկայցաված հինգ պահանջներից 4-ի կատարմանը։ Մասնավորապես նախատեսվում է արդեն հունիսի վերջ իշխանությունները կարող են փոփոխություններ նախաձեռնել Ընտրական օրենսգրքում։ Մասնավորապես,ըստ ընդդիմության ներկայացուցիչների այդկերպ հնարավոր կլինի պայքարել կրկնակի քվեարկության դեմ, ինչը որոշ չափով ավելի դյուրին է դարձնում քվեարկության օրը կեղծիքների դեմ պայքարը։ Ըննդիմադիր կուսակցության ներակայցուցիչները նույնպես գոհունակություն  հայտնեցին, նշելով երևությի աննախադեպ լինելու մասին, քանի որ Հայաստանում արդեն շատ երկար ժամանակ իշխանությունները որևէ կերպ հաշվի չէին նստում ո՛չ ընդդիմության,ո՛չ էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Սակայն, ինչպես պարզ է դառնում,կենսենսուսը միաձայն չի կայացել, քանի որ 4+4+4 ֆորմատի շրջանակներում ընթացող քննարկումներին մասնակցում էր նաև քաղաքացիական սեկտորը, որը սակայն չի ընդունում իշխանության ներկայացրած պահանջներն ու բավարար չի համարում ընտրական գործընթացը լիովին վերահսկելու համար։ Մասնավորապես նրանց մտահգությունը հետևյալն է,  որ իշխանությունը չի համաձայնել վերացնել տեղամասերում լրագրողների թվի սահմանափակումը, նաև հրաժարվել է ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները տրամադրել դիտորդական կազմակերպություններին։

Մի կողմից, ինչ խոսք հասկանալի է, որ իշխանությունների կողմից նման փոփոխությունների գնալը իհարկե սոսկ բարի կամքի դրսևորում չէ միայն, այլ նախևառաջ քաղաքական հաշվարկի արդյունք, քանի որ դրա համար կան ավելի քան կարևոր պատճառներ։ Խոսքը առաջին հերթին հասարակական լայն խավերի դեպրեսիան թոթափելու մասին է, որը առաջացել էր ապրիլյան քառօրյաի ընթացքում։ Ըննդիմությունը վերջապես հնարավորություն է ստանում արձանագրել, որ բացի քննադատություններից ու հանրահավաքներից, ունակ է նաև արդյունք արձանագրել, ինչը սեփական ընտրողների առաջ պարզերես լինելու փոքրիկ լեգիտիմ առիթ է։ Սակայն ըստ էության այս ամենից դուրս է մնում քաղաքացիակն հասարակությունը, ինչը ոչ լիարժեք է դարձնում արձանագրված բանակցությունների հաջողությունը։ Իրականում խնդիրը պարզ է։ Այս բանակցությունները կոչված էին փոխզիջումային տարբերակ գտնելու կողմերի միջև։ Փոխզիջում դա չի նշանակում զիջում, այսինքն Քաղհասարակությունը պետք է շատ լավ հասկանա, որ  գնալով բանակցության իշխանության հետ, պետք է պատրաստ լինի նաև գնալու որոշակի զիջումների։ Հակառակ դեպքում ինչ իմաստ ունի գնալ նստել,ամիսներով բանակցել և այդպես էլ ընդհանուր հայտարարի չգալ։ Հաշվի առնելով Հայաստանի տոտալիտար քաղաքական համակարգի էությունն ու նրա քաղաքական վարքագիծը, քաղհասարակությունը չէր կարող հաշվի չառնել այս իրողությունն ու ընդունել այն ի գիտություն։

Ինչևէ, ամեն դեպքում 2017 թվականի Պառլամենտական ընտրությունները իրենց բնույթով անկախ ամենից հավակնում են աննախադեպ դսռնալ և դրա նկատմամբ վերաբերմունքն էր լրիվ այլ է լինելու։ Հայաստանում ընտրական պրոցեսների ընթացքում առավել ակտիվություն գրանցվել է նախագահակն ընտրությունների ժամանակ։ Հիմա, երբ նոր սահմանադրությանմբ պետությունը կրելու  է պառլամենտական կառավարման մոդել, կարող է իրազեկման խնդիր առաջանալ,քանի որ ժողովրդի մի ստվար զանգված դեռևս չի գիտակցում համնակարգի փոփոխության անխուսափելությունն ու խորհրդարական ընտրություններին՝իր մասնակցության ձևաչափի կարևորությունը։ Ահա այստեղ քաղաքացիական ակտիվը մեծ անելիքներ ունի և պետք է աշխատի հենց այս ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել