Չնայած արդեն մոտ 10 տարի է ՝ Վարդուհին մեզ հետ չէ, սակայն նրա երգերն ու ձայնը շարունակում են ապրել մեր հիշողություններում:  Ֆենոմենալ տաղանդի ու անզուգական կատարողական արվեստի տեր Վարդուհի Վարդանյանի կյանքը ընդհատվեց այն ժամանակ, երբ նրա որդին ընդամենը 7-8 տարեկան էր: 

Երկար դադարից հետո մենք Ռուբոշին /այդպես են նրան ասում մտերիմները/ տեսանք 2011թ. սեպտեմբերին՝ Վարդուհու «Իմն ես» ձայնասկավառակի շնորհանդեսին, որը լույս տեսավ երգչուհու մահվանից 5 տարի անց: Այդ ժամանակ Ռուբենը 13 տարեկան էր և մայրիկի սկավառակները մակագրելու պատիվը հենց նրան էր շնորհված:

Եվ ահա այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արդեն բավականին հասունացած ու բարետես երիտասարդի վերածված Ռուբեն Ավոյանի լուսանկարները: Ռուբենի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ տղան արդեն ուսանող է, սովորում է ԵՃՇՊ համալսարանում:

Ռուբենը Վարդուհու քրոջ՝ Ինեսսա Վարդանյանի հետ

Ի դեպ  Վարդուհու քրոջ ՝ Ինեսսայի լուսանկարում  ակնհայտ է նրա արտաքին նմանությունը Վարդուհուն: Հրաշալի է տեսնել, որ Ռուբենի կյանքում ամեն ինչ լավ է:

պատրաստեց՝ Արմինե Հայրապետյանը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել