Հունիսի 16- ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Մհերն իր հանդիսատեսին իսկական տոն մատուցեց: Համերգը կրում էր «Ты моя невеста» խորագիրը: Մինչ համերգասրահում բոլորը զբաղեցնում էին իրենց տեղերը, հետնաբեմում իսկական իրարանցում էր. Մհերն էլ վերջին ցուցումներ էր տալիս երգիչ կոլեգաներին: Չնայած լարվածությանը` երգիչը պատասխանեց BlogNews.am-ի մի քանի հարցերին.
«Մենահամերգիս երկար եմ պատրաստվել: Երեկոյի ընթացքում կլինեն նոր երգեր, զուգերգեր: Շատ կարևոր համերգ է ինձ համար, քանի որ հնչելու են այն երգերը, որոնք ինձ հաջողություն են բերել և որոնք ծնվել են իմ ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում: Սա կարծես քննության պես մի բան լինի»:
Իսկ այն հարցին, ինչու մյուս արտիստների պես ինքն էլ Կարեն Դեմիրճյանի մարզամերգային համալիրում չարեց մենահամերգը` երգիչը պատասխանեց.«Ես սիրում եմ սիրում այս դահլիճն և առաջին երևանյան համերգս այս դահլիճում է եղել, բայց դա այս բեմում ելույթ են ունեցել տաղանդավոր և ճանաչված արտիստներ»: Համերգին ներկա էր նաև երգչի մայրը, ով որդու կողքից հեռու չէր գնում, BlogNews.am-ն էլ հաջողվեց նրանց միասին լուսանկարել:
Երգչի համերգին պարային, ռիթմիկ համարների կողքին մեղմ և քնուքուշ երգերն էին հնչում: Իսկ հայտնիների շարքում էին` Ավետ Բարսեղյանը, Արևիկ Ուդումյանը քրոջ հետ, Նիկ Էգիբյանը, Էրիկ Կարապետյանը ընկերուհու հետ, Մերի Մակարյանը, Զարուհի Բաբայանը, Անկա Սարիբեկյանը, Արամեն և Աննա Թովմասյանը, Քնարիկ Զաքարյանը, Անահիտ Սիմոնյանը և ուրիշներ:
Ի դեպ, երգիչը մենահամերգի օրը հանդիսատեսի համար ևս մի անակնալ ուներ. այդ օրը թողարկվել էր «Ты моя невеста» մենահամերգի խորագիրը կրող ձայնասկավառակները, որը հանդիսատեսը կարող է ձեռք բերել համերգասրահի ֆոյեում:
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի