«2016թ. մայիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 438420, որոնց վարորդներն ԱՊՊԱ պայմանագրերի համար վճարել են 8 մլրդ 166 մլն 367 հագար դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նկատվում է ավտոմեքենաների թվի աճ մոտ 4500-ով, սակայն վարորդների կողմից վճարումները նվազել են 270 մլն դրամով։ Միաժամանակ, ուշագրավ է, որ ավելացել է ԱՊՊԱ գործակալությունների շահույթը, եթե անցած տարի մայիսին դրանք աշխատել են 50% վնասաբերությամբ, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմում է մոտ 48%։ Ավտոա– պահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն մայիս ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 600 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 28 մլն դրամով։ Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,073, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 47-ով։ Հատուցման միջին չափը 2016թ. մայիս ամսվա դրությամբ կազմել է 199486 ՀՀ դրամ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել