Բաղադրիչներ
- ձու - 2 հատ
- քացախ - 1ճ/գդ
- աղ - 1/2թ/գդ
- ջուր
Պատրաստման եղանակ
- Կաթսայի մեջ լցնում ենք սառը ջուրը, դնում միջին կրակի վրա և հասցնում եռման աստիճանի, ապա թուլացնում ենք կրակը ու ջրի մեջ լցնում ենք քացախն ու աղը:
- Առանձին ամանի մեջ զգուշությամբ կոտրում ենք ձուն(այնպես, որ դեղնուցը մնա ամբողջական):
- Ապա նույնպիսի զգուշությամբ լցնում ենք ձուն եռացող ջրի մեջ և եփում 3-5 րոպե:
- Զգուշորեն հանում ենք խաշած ձուն ծակերով գդալի միջոցով, դնում ափսեի մեջ և մատուցում:
- Ահա մեր համեղ ուտեստը պատրաստ է:
Ձվածեղ “Poché”-ն կարող եք մատուցել ֆրանկֆուրտյան կանաչ սոուսով:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%B1%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A5%D5%B2-poche/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել