BlogNews.am-ն արդեն պատմել է Աստղի Սաֆարյանի և Մեծ Հայքի Նարեկի համագործակցության մասին, իսկ երեկ ներկա ենք եղել նրանց «Լավն ես» տեսահոլովակի նկարահանմանը: 

«Ես ու Աստղիկը վաղուց միտք ունեինք միասին համագործակցելու, բայց քանի որ նա ապրում էր Իսպանիայում, ամեն ինչ ձգձգվում էր:  Այս երգն աղջիկ-տղայի փոխհարաբերությունների և սիրով մասին է: Երգի իմ մասի բառերը գրել եմ ես, իր հատվածն՝ Աստղիկը: Կարծում եմ՝ բավականին լավ երգ է ստացվել»,-պատմում է Նարեկը:

Տեսահոլովակը մի քանի վայրում է նկարահանվելու, իսկ պրեմիերայի օրը դեռ հայտնի չէ. «Կարծում եմ մինչև սեպտեմբեր կլինի, քանի ես պետք է երկրից մեկնեմ, որտեղ էլ կնկարահանենք մեկ ուրիշ տեսահոլովակ: Այս տարի շատ նորություններ կլինեն ստեղծագործական առումով: Հուսով եմ՝ կստացվի նաև ձայնասկավառակ թողարկվել»:

Նարեկը կարծում է՝ սա այն տեսահոլովակներից կլինի, որ կտարբերի հայկական շոու բիզնեսի մնացած արված աշխատանքներից: 

 «Երգը ի սկզբանե գրվել էր Բարսելոնայում, հետո երբ եկա Երևան որոշեցինք համագործակցել Նարեկի հետ: Տվեցի նրան երգը լսեց և շատ հավանեց: Հետո հասկացանք, որ լավ կլինի որ միասին տեսահոլովակ ներկայացնենք»,-պատմում է Աստղիկը: 

Լինելու է դեռ չորս-հինգ տաղավար, իսկ կերպարներն էլ մի քանիսն են լինելու: Աստղիկը ինչպես և  իր մյուս տեսահոլովակներում՝ ինքն է զբաղվել հագուսների ընտրությամբ. «Մի քանի կերպարնորով հանդես կգամ, որոշ հագուստներ ինքս եմ դիզայնավորել: Ամեն ինչը իմ ընտրությունն է եղել: Մազերիս փոփոխությունն էլ կապված է տեսահոլովակի հետ, ինչպես նաև հետագա գործունեությանս: Ես արդեն տաս տարի համագործակցում եմ Անի Ավդալյանի հետ: Կարծում եմ՝ կերպարային լավ լուծումներ ենք տվել, որոնք համահունչ են տեսահոլովակի հետ»:

Իսկ այն հարցին, արդյո՞ք սա տեսահոլովակի ամենահամարձակ կարպարն է՝ Աստղիկը նշեց. «Կարելի է ասել՝ այո: Կան էլի համարձակ կերպարներ, բայց ավելի զուսպի մեջ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել