Members of the FBI, Orlando Police Department and the Orange County Sheriffs Office investigate the attack at the Pulse nightclub in Orlando on SundayԱՄՆ-ում տեղի ունեցած արյունահեղ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամականա պետությունը»։ Փաստորեն ԱՄՆ-ի «աճեցրած» այս ահաբեկչական կառույցը դասական առումով թեև չկարողացավ պետություն կամ «խալիֆայություն» ստեղծել, բայց ստեղծեց այսպես կոչված ցանցային ահաբեկչական կազմակերպություն, որի ելոիստները քաղցկեղի պես աճում և տարածվում են ամբողջ աշխարհում, իսկ ԱՄՆ-ն լինելով այս աշխարհի, պատկերավոր ասած օրգանիզմի մի մասը, չէր կարող չախտահարվել իր իսկ հարուցած հիավնդությունով։
Նոր Մերձավոր Արևելքի նախագծի իրականացումը շատ դեռ շատ թանկ կնստի ինչպես Եվրոպայի, այնպես էլ ԱՄՆ-ի վրա։ Իսկ վերջինիս ստեղծած վերհսկելի քաոսը Մերձավոր Արևելքում այլևս վերահսկելի չէ, և այդ քաոսը հասել է արդեն ԱՄՆ-ի ափերը։
Արևմուտքը ինքն է գլխավոր պատասխանատուն թե միգրացոին ճգնաժամի և թե ահաբեկչությունների այն ամբողջ շարքի, որոնք պայթեցրին եվրոպական և ամերիկյան քաղաքների անդորրն ու կայութնությունը։ Եվ այս երկու գործոնները, որոնք լրջորեն սպառնում են Արևմուտքին, այսօր արդեն դարձել են անհաղթահարելի և անդառնալիորեն փոխելու են Արևմուտքի քաղաքական ծրագրերն ու իրավիչակն այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել