Հիմա գանք Հայաստան և հասկանանք, թե ինչու մեր երկիրը չի կարող բարեփոխվել։
Հայաստանի ողբերգությունն այն չէ, որ վատ իշխանություն ունի, այլ այն, որ շատ վատ ընդդիմություն ունի։ Եվ հարցն ամենևին էլ այն չէ, որ ընդդիմության տարբեր թևեր անկախ Հայաստանի պատմության ընթացքում այդպես էլ չկարողացան տարրական հարցերում միասնականություն դրսևորել, այլ այն, որ չկարողացան իշխանափոխության կամ իշխանություններին բարփոխումներ պարտադրելու հստակ և ողջամիտ պահանջներ ձևակերպել, մեխանիզմներ մշակել, իսկ գիտեք ինչու, որովհետև մեր գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը զուրկ են սկուզբունքայնությունից, որը զանգվածների վստահությունը վաստակելու թիվ մեկ գրավականն է։ Այո մեր ընդդիմությունը նույնքան վատն է ու անսկզբունքային, որքան իշխանությունը, ընդհանրապես նրան նույն խնձորի երկու կեսն են, նույն քաղաքական փտած համակարգի մասնիկը և արժանի են միմյանց, միայն թե ժողովուրդը արժանի չէր ոչ նման ընդդիմության, ոչ էլ նման իշխանության։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/139187173155017?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել