168.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նախազգուշացրել է, որ երկրի տնտեսությունը կարող է կրճատվել այն դեպքում, եթե հուլիսյան հանրաքվեի ժամանակ բնակչությունը քվեարկի ԵՄ-ի կազմից դուրս գալու օգտին, հայտնում է BBC-ն:

Նրա խոսքով՝ առաջին հերթին, դա կհնգեցնի առողջապահական և կենսաթոշակային համակարգերի կարիքների համար նախատեսված գումարների կրճատման:

Իր հերթին, պահպանողականների կառավարության նախկին անդամ Իեն Դանկան Սմիթը, որ կողմ է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, Քեմերոնի խոսքերը բնութագրել է որպես «թոշակառուների վրա ճնշում գործադրելու ու նրանց վախեցնելու փորձ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել