168.am-ը գրում է.

Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ վերցնել հունիսի 7-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության երեք կասկածյալների, ասվում է Associsted Press-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ ձերբակալել է մարդկանց, որոնց կասկածում է ահաբեկչություններին առնչություն ունենալու մեջ:

«Ստամբուլի դատարանը շաբաթ օրը ձերբակալվածներից մեկին ներկայացրել է կանխամտածված սպանության և զինված խմբավորմանն առնչություն ունենալու մեղադրանք: Երկու այլ կասկածյալների անօրինական զինված խմբավորման հետ առնչություն ունենալու մեղադրանք է առաջադրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ուժեղ պայթյունը որոտացել էր հունիսի 7-ին քաղաքի կենտրոնում՝ Բայազետ շրջանում գտնվող կանգառի հարևանությամբ հենց այն ժամանակ, երբ անցել էր ոստիկանական ավտոբուսը:

Պայթյունին զոհ էր դարձել 11 մարդ, որոնցից 6-ը՝ ոստիկան: Եվս 36 մարդ վնասվածք էր ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել