Քիչ առաջ ԲՀԿ իմ գործընկերների հետ այցելեցի Պարույր Հայրիկյանին: Մենք հիվանդանոցում եղանք այն պահին, երբ նրան դուրս էին բերում վիրահատարանից: Նա դեռ չէր զարթնել, և հնարավոր չեղավ խոսք փոխանակել հետը:

Բժիշկներն ասացին, որ ամեն ինչ բարեհաջող է ընթացել, Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում: 

Պարույր Հայրիկյանին մաղթում եմ հնարավորինս արագ ապաքինում:

Կատարվածը, իհարկե, զարհուրելի և դատապարտելի է: Հայաստանը թեկուզ մի փոքր սիրող մարդը իրեն նման բան թույլ չէր տա, որովհետև դա առաջին հերթին վնասում է ազգի ու երկրի հեղինակությանը: 

Հանցագործության վարկածներից խոսելիս պետք է զգույշ լինել և սպասել, որ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքը կատարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել