Նժդեհի արձանից զարմացած Զախարովայի ոճով՝

1. Զարմանալի է, որ Ռուսաստանում դեռ չեն արգելել տպագրել ու կարդալ Սենեկայի գործերը, քանի որ այդ մտածողը «համագործակցել» է դաժան ու անմարդկային Ներոնի հետ
2. Զարմանալի է, որ Ռուսաստանում դեռ չեն արգելել տպագրել ու կարդալ Ֆ. Դոստոևսկու ստեղծագործությունները, քանի որ նրան մեղադրել ու մեղադրում են անմարդկային երևույթ համարվող մանկապղծության մեջ
3. Զարմանալի է, որ Ռուսաստանը դեռ հնարավոր է համարում համագործակցությունը ցեղասպան Թուրքիայի հետ, որի նախագահ Էրդողանը համագործակցել ու շարունակում է համագործակցել մարդկության դեմ հանցագործություններ կատարող ԻԼԻՊ-ի հետ (հազար անգամ ներողություն՝ Նժդեհի թեման Էրդողանի հետ արհեստական զուգահեռի համատեքստում ներկայացնելու համար)
4. Զարմանալի է, որ Ռուսաստանում այսօր էր շատ ծանր են տանում իրենց քաղաքական պապերին Նժդեհի հասցրած լեռնահայաստանյան «ապտակները» ու էդ ցավը մեղմելու համար Նժդեհի կյանքի կարևոր, բայց գաղափարները չբնութագրող դրվագն են վկայակոչում: Էն դրվագը, որի համար ո՛չ հայ ժողովուրդը, ո՛չ էլ Նժդեհը մարդկային տեսանկյունից ԱՄԱՉԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԵՆ:
5. Զարմանալի է, որ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչները զարմանում են մի բանից, որից զարմանալն է զարմանք առաջացնում և այլն:

Հ. Գ. Մի մոռացեք, որ Նժդեհը նացիստների հետ համագործակցեց հիմնականում այն պատճառով, որ լավ դասեր էր քաղել Ռուսաստանի և եվրոպական երկրների քաղաքական «արդարամտությունից», էն արդարամտությունից, որը որևէ կերպ չկանխեց, գուցե նաև խրախուսեց հայոց ցեղասպանությունը: Իսկ նացիստական Գերմանիայում հայության համար երկրորդ ցեղասպանությունը վերահաս վտանգ էր, որը ո՛չ Ռուսաստանն (ԽՍՀՄ) էր կանխելու, ո՛չ էլ եվրոպական երկրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել