-Օ~, ոչ խնդրում եմ, մի արե´ք: Ախր ես ձեզ համար այդքան աշխատում եմ: Բայց չէ´, ծանր պարկը նորից դրեցին մեջքիս ու դա էլ բավական չէր ոտքով հարվածեցին հոտույքիս:

- Դե´ գնա, ա´յ կենդանի,- լսվեց տիրոջս ձայնը:- Ես տեղիցս իրար չեկա: Ծանրությունը շատ էր ու մեջքս էլ ցավում էր: «Ա~խ»,- գոռացի ես: Մեկ էլ տեսնեմ փայտը վերցրեց ձեռքը` տուր թե կտաս: Հարվածում ա աջից ձախից, ոնց որ ոխերիմ թշնամուն խփելուց լիներ: – Լավ, լավ, հանձնվում եմ, ավելի լավ ա տեղիցս գնամ, քան թե մի հատ էլ ծեծ ուտեմ, տեղից էս բեռը նենց էլ ծանր ա: Չլինի մեջը քար է դրել, ուզում ա ինձ տանջած լինի: Բայց չէ, է´, այսինք անխիղճ ա, չասինք դահիճ ա: Ու սենց, ծանրության տակ ճկռալով, մտածելով, գնում էի:

Անընդհատ վիզս երկարացնում էի, որ տեսնեմ ինչ կա պարկի մեջ, բայց չէր երևում: Գլուխս ձգեցի հա´, հա´ էր հասնում էի ու մեկ էլ մի մեծ քար հելավ դեմս, ոտս կպավ ու դըդմփ գետին ընկա, էտ հերևիք չէր` պարկն էլ շալակիցս ընկավ: Թարսի պես, տերս էլ հետևիցս գալիս էր: Եկավ մի հատ նենց ուժեղ ճլոթի տվեց, որ դեմքս երկար ժամանակ մռմռում էր: Մենակ լավը էն էր, որ վերջապես իմացա պարկի պարունակությունը` ձմռան ուտելիքն էր: Պարկի մեջ կար մակարոնեղեն, գրեչկա, ոսպ, սիսեռ, էն մնացածն էլ կուզենայի տենայի, բայց չէր երևում`դրանք պարկից չէին թափվել: Մի կերպ ճկռալով ու տանջվելով` հասանք տուն`ում համար տուն, ում համար էլ գոմ: 

Վերջապես էտ անտեր պարկը մեջքիցս վեկալեցին ու ես հանգիստ խորը շունչ քաշեցի: Եկավ հանգստի ժամը, ինձ քշեցին դեպի իմ տունը: Ես իմ գոմին տուն եմ ասում, որովհետև ինչ ուզում է լինի ես էնտեղ եմ քնում, վեր կենում ու հաց ուտում: Գնացի հասա իմ անկյունը, մի լավ փռվեցի, աչքերս փակեցի, որ քնեմ, մեկ էլ լսվեց դռան ձայնը: Ներս մտավ տերս` ձեռքը բռնած իմ ուտելիքը: Տիրոջս մեկ-մեկ տանել չէի կարողանում, բայց ընդհանուր սիրում էի,  մանավանդ այն ժամանակ, երբ նա իմ նկատմամբ հոգատար էր լինում: Հենց այս պատճառով էլ գիշեր-ցերեկ աշխատում էի նրա համար:

Ուտելիքը դրեց դեմս ու գնաց: Ախորժակս արդեն բացվել էր պիտի ուտեի, մեկ էլ տհաճ հոտը տվեց դեմքիս: Վա~յ, ոնց էի հոգնել ամեն օր էտ հոտը քաշելուց: Շատ կուզենայի տերս հասկանար, որ ես կով չեմ, որ բերել ա կովերի հետ ա պահում նույն գոմում: Բայց չէ´, ես ամեն օր պիտի «վայելեի» իրանց թրիքի հոտը: Կյանքիս լավագույն տարիներն անցնում էր կովերի անդուր դեմքը տենալով: Միայն սփոփանքս էն էր, որ տերս ժնջիլը վիզս չէր քցում, թողնում էր ազատ իրար գամ, ես էլ նենց էի պառկում, որ կովերի սֆաթը չտենամ: Ծանր ու տանջալից օրվանից հետո` քունը իջավ աչքերիս:

- Չոշո´, հե´լ քեզ ասում եմ,- լսվեց տիրոջս ոչ հաճելի ձայնը: Երկնակամարում երևում էին արևի առաջին ճառագայթները: Դա քնի ամենահաճելի ժամն էր` առավոտյան յոթը: Ես մի կերպ ճմռվելով բացեցի աչքերս, մի քիչ թավալվեցի ու վեր կացա տեղիցս: Լիքը գործ կար անելու ու ես էլ պիտի աշխատեի: Ես ու տերս առավոտ շուտ կովերին տանում էինք արոտավայր, թողնում այնտեղ ու երեկոյան բերում էինք:

Տերս ինձ միշտ ասում էր. – Տնաշեն, մի քիչ արագ քայլի: Շատ կուզենայի արագ քայլել իմանայի, բայց չէր լինում, ոտքերս օրօր – շորոր գնում էին: Ես ինչ մեղք ունեմ, որ տերս ինձ ձիու տեղ էր դրել ու ուզում էր սաղ օրը ինձ հեծնած էս կողմ էն կողմ գնա: Երկար քայլելուց հետո հասանք դաշտ: Մինչ տերս կովերին կտեղավորեր, ես պառկեցի խոտերի տակ, որ հանգստանամ: Մտքովս անցավ, թե ինչպիսին կլիներ իմ ինքնակենսագրականը: Երկար մտածեցի ու որոշեցի ներկայանալ այսպես. «Իմ անունը Էշ է, թե ինչու են այդպես ասում` չգիտեմ, բայց որ բոլորը ինձ էշ են ասում՝ էտ հաստատ: Բացի անունիցս մականուն էլ ունեմ, մականունս Ավանակ է: Ես շատ եմ սիրում թե´ իմ անունը, և թե´ իմ մականունը: Ես շատ աշխատասեր եմ, օրնիբուն աշխատում եմ տիրոջս ու իր ընտանիքի համար: Ես ինձ համարում եմ գեղեցիկ կենդանի ու միշտ հպարտանում եմ, որ իմ մռութը կովերի մռութից սիրուն ա: Սիրում եմ լողանալ ու …»:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել