Քաղաքական մեկնաբան |
Չնայած այն հանգամանքին, որ Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպը տեղի էր ունեցել ուշ երեկոյան, սակայն լրատվական դաշտի արձագանքը բավականին օպերատիվ էր: Բացի լրատվական կայքերից, որոնք բավականին արագ արձագանքում էին միջադեպի վայրում ու հիվանդանոցում տեղի ունեցող զարգացումներին, բավականին պրոֆեսիոնալ գործեց «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը: Նման իրավիճակներում օբյեկտիվ ու տարբեր տեսանկյունից և տարբեր հարթություններից դիտարկումներն իսկապես հեռուստալսարանին իրական հնարավորություն են տալիս առավել օբյեկտիվ գնահատել ստեղծված իրավիճակը: Իմ համոզմամբ, «Արմնյուզ»-ն այդ խնդիրը գերազանց կատարեց:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/461771537221703
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել