Ավիատեխնիկայի և հատկապես ԱԹՍ-ների արտադրությամբ հայտնի իսրայելական Israel Aerospace Industries կոնցերնը ցուցադրել է սեփական արտադրության տարաբնույթ թռչող սարքավորումներ և հատկապես ԱԹՍ-ներ հայտնաբերող և, ըստ նպատակահարմարության, ոչնչացնող կամ մեկուսացնող Drone Guard համակարգերը: Տեխնիկական և տեխնոլոգիական ամենավերջին նորարարություններով հագեցած այս համակարգերն ընդունակ են բացահայտել դժվար նկատելի, թույլ ձայնային աղմուկով և ոչ մեծ բարձրությամբ գործող անօդաչուները 3D ռադարների միջոցով՝ միաժամանակ՝ կարճ (9-10կմ), միջին (15կմ) և երկար (20կմ) տարածությունների վրա:
Հ.Գ. Ի դեպ, հենց Israel Aerospace Industries ընկերության արտադրած ԱԹՍ-ներն են ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից օգտագործվել ապրիլյան ռազմագործողությունների ընթացքում:
Այս համատեքստում, չնայած նաև հայ մասնագետների կողմից ներկայում իրականացվող լուրջ աշխատանքներին, այնուամենայնիվ, չի բացառվում, որ մոտ ապագայում ակնկալվող Իսրայելի հետ գիտատեխնիկական փոխգործակցության հեռանկարն ընդգրկի նաև օդատեխնիկական և ռազմաօդային ոլորտները, որոնք հավելյալ հնարավորություններ կընձեռեն հայ-ադրբեջանական սահմանի տեխնիկական վերազինման հետ կապված առավել արդյունավետ և գերճշգրիտ միջոցների մշակման և գործարկման հարցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել