բացել լրահոսը
09.06.2016  19:55

Պարո՛ն, դուք իշխանափոխություն իրականացնելու համար անպետք եք

Anushik Abgaryan

Հայաստանյան ներքաղաքական դաշտում վերջին շրջանում վեր է խոյանում իշխանափոխության ջատագով Վ. Օսկանյանի հեղափոխական կերպարը: Դիցաբանական կերպար Ատլասի նմանությամբ՝ հայության իշխանափոխական ամբողջ հոգսն ուսերին առած, անընդհատ նորանոր քաղաքական դեմքերի ու դեպքերի է հարում Օսկանյանը: Անընդհատ մի կուսացությունից ելնում ու մյուսն է մտնում, ինչ-ինչ քաղաքական ուժերի համար ավելի բարենպաստ հիմքեր ստեղծելու ակնկալիքով՝ պրպտում, փորփրում ու նորանոր ելքեր է որոնում:

Այս մարդու «իշխանափոխության» ձգտումը ծնունդ էր առել դեռևս Ռ. Քոչարյանի ժամանակ: Սակայն այն աստիճանաբար վարկաբեկվել է, քանի որ Օսկանյանը սկսեց հաճախակի փոխել իր դաշնակիցներին: Օսկանյանի հաջորդ իշխանափոխական ընկերը Գ. Ծառուկյանն էր, ով կանգ առնելով ճանապարհի կեսին, Օսկանյանին թողնելով միայնակ: Եվ Ծառուկյանի ԲՀԿ-ն, որը, կարելի է ասել, «պայթեց» իրենց իսկ հայտարարախ համաժողովրդական հանրահավաքի շեմին, Օսկանյան բեկորին նետեց դեպի «համախմբում» կուսակցություն ու հիմա էլ նա նույն իր իշխանափոխական ձգտումները փորձում է ռեալիզացնել ԲՀԿ-ական ու ոչ ԲՀԿ-ական մի քանի այլ մանր-մունր բեկորների հետ միասին:

Բայց իր գործունեության ընթացքում Օսկանյանը ոչ միայն դույզն-ինչ չի մոտեցել իշխանափոխության իրականացմանը, այլև այնպես է արժեզրկել այդ գաղափարը, որ նույնիսկ քաղաքականապես շատ ակտիվ անձինք սկսել են զզվել այդ գաղափարից ու երևույթից:
Շատերը, ովքեր հնարավոր փոփոխությունները տեսնում էին իշխանափոխության մեջ, Օսկանյանի գործունեության արդյունքում հիասթափության շրջապտույտում հայտնվեցին: Եվ անհասկանալի է, թե ո՞ր բարոյական իրավունքով է Օսկանյանը շարունակում հասարակության համոզել ու հորդորել գնալ իր ետևից: Գնալ ո՞ւր, պարո՛ն Օսկանյան, գնալ հերթական հիասթափությա՞ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 673 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝