Հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միասնական համակարգը Արցախի տարածքում չի գործելու: Այս մասին նշված է ՀՀ ՊՆ տեղեկանքում: Հիշեցնեմ որ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ներդրման մասին համաձայնագիր Հայաստանն ու Ռուսաստանը կնքել են 2015-ի դեկտեմբերի 23-ին:
Դժվար է ասել, թե պահանջե՞լ է արդյոք հայկական կողմը ռուսներից, որ այդ համաձայնագիրը գործի նաեւ Արցախի տարածքում, հետեւաբար դժվար է ասել՝ ռուսնե՞րն են մերժել, թե՞ մենք չենք էլ առաջարկել: Փաստն այն է, որ առնվազն Արցախում թշնամական օդուժի դեմ շարունակելու են պայքարել…հովիվները: Իմ կարծիքով վաղուց ժամանակն է, որպեսզի հովիվները հատուկ մարտական պատրաստվածության դասընթացներ անցնեն, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության կուրսեր եւ սարերը բարձրանան առնվազն լեյտենանտի աստղերով ու պարտադիր զենքով, քանի որ քարով հակառակորդի թռչող սարք խոցելը մի տեսակ անհարմարավետ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել