Շատ եմ ցավում Հայրիկյանի նկատմամբ իրականացված «մահափորձի» կապակցությամբ ու նրան առողջություն եմ մաղթում, բայց կարծում եմ, որ տեղի ունեցածի մեջ բեմականացման տարրը չափազանց մեծ ա, առնվազն դեգենեռատ պետք է լինել զոհի վրա թիկունքից, առանց թիկնապահների կրակել ու վրիպելու համար, այն էլ կրակել են կենսական որևէ լուրջ դերակատարում չունեցող օրգանի վրա, ավելին՝ ինչպես ֆիլմերից գիտենք, քիլլերների մոտ, կարելի է ասել, ավանդույթ է սրտին կամ այլ կենսական օրգանի վրա կրակելուց հետո կանտրոլնի կրակոց արձակելը: Այ այս պատճառներով ա, որ կատարվածը նմանեցնում եմ շոուի, իսկ թե Հայրիկյանը տեղյա՞կ է եղել կազմակերպվելիք շոուի մասին, թե՞ իր կամքին հակառակ դարձել ա այդ շոուի մաս, դա արդեն այլ հարց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել