Կարդանք ու վերլուծենք մի պարբերություն Գերմանիայի Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ամբողջական տեքստից.

«...Այսօր Գերմանիայի դպրոցական, համալսարանական և քաղաքական կրթության առջև պարտականություն է ծառանում` ուսումնական ծրագրերում և նյութերում ընդգրկել ՀԱՅԵՐԻ ՏԵՂԱՀԱՆՄԱՆ և ԲՆԱՋՆՋՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ 20-րդ ԴԱՐԻ ԷԹՆԻԿ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍ` ավանդելով այն գալիք սերունդներին...»:

Մեծատառերով ընդգծումները իմն են:

Փաստորեն, երվրոպական քաղաքագետները դպրոցական, համալսարանական ու հետևաբար՝ ակադեմիական մակարդակներում պետքա սովորացնեն, թե դարասկզբի հայկական գենոցիդը էղելա ընդամենը «էթնիկ բախում»:

Բայց էս միակողմանի ու նենգ մոտեցմամբ կեղծվումա հարցի ԳԼՈԲԱԼ - ՔԱՂԱՔԱԿԱՆ ու պատմական կարևորագույն կողմը, ըստ որի հայությանը բնաջնջելով, երիտթուրքերը տեր դարձան հայությունից կողոպտված շարժական ու անշարժ էն գույքին, որը ոսկու տեսքով հատուցման կարգով վճարվեց իրանց իշխանության գալը հովհանավորած ու ֆինանսավորած ԵՎՐՈՊԱԿԱՆ տերերին:

Նման կերպ վարվեց նաև Լենինը իրա Արևմտյան տերերի հանդեպ, ովքեր որ ֆինանսավորել էին ցարական լեգալ ու լեգիտիմ իշխանությունների դեմ «հեղափոխական» կոչված շարժումները, որը ավարտվեց փետրվարյան «բուրժուադեմոկրատական» կոչեցյալ խռովությամբ ու որը կոչվեց հենց հաղթելու պատճառով՝ «հեղափոխություն»:

Ու հետո, ի՞նչ ասելա «ԷԹՆԻԿ ԲԱԽՈՒՄ»:

Հենց «բախում» բառը արդեն կեղծիքա, քանի որ էղելա միակողմանի կոտորած:

Մեզ հայտնի ինքնապաշտպանական գոյամարտերը չեն տեղավորվում «բախում» բառի մեջ, քանի որ բախումը տեղիյա ունենում ինչ որ մի ծրագրային նպատակի հասնելու համար էրկու ու ավելի շահագրգիռ կողմերի մեջ:

Հայությունը որևէ շահագրգիռ կողմ չի էղել: Չի՛ էղել հետևաբար՝ ոչ բախման մասնակից, ոչ էլ ՝ օբյեկտ:

Հայությունը էղելա անզեն, միակողմանի զոհ:

Դժվար չի կռահել, որ եվրոպական նենգ դիվանագիտությունը «էթիկ բախում» ձևակերպում կոչվածում կամ խցկումա սուլթանական լեգալ ու լեգիտիմ իշխանության դեմ հայալեզու կուսակցապետերի գլխավորած ֆիդայական խռովարար «պայքարը», կամ էլ՝ ինքնապաշտպանական գոյամարտերը, ինչը էրկու դեպքում էլ կեղծարարության գագաթնակետնա:

Էդ պատճառով էսօր ու հենց հիմա՝ հանուն պատմական ճշմարտության ու օբյեկտիվության, պետքա հրաժարվել ու վռնդել քաղաքական էն կուսակցություններին, որոնք գործարքների մեջ են գտնվել երիտթուրքերի հետ: Էսօր էդ կուսակցություններին հայությունը պետքա ճանաչի որպես՝ ապազգային, հակահայկական, հայության շահերի հետ և ոչ մի առընչություն չունեցող, երիտթուրքերի շարունակություն հանդիսացող, բայց ուրիշ անվանումներ կրող ուժերի:

Հայտարարության մի ուրիշ պարբերության մեջ ասվումա, որ.

«Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաև Թուրքիայի գիտական, հասարակական, արվեստի ու մշակույթի բնագավառներում այն նախաձեռնությունների և ներդրումների աճը, որոնք ուղղված են հայերի նկատմամբ իրագործված հանցագործության քննությանն ու թուրքերի և հայերի միջև հաշտեցմանը»:

Եթե Թուրքիայի գիտական, հասարակական, արվեստի ու մշակույթի բնագավառներում քննարկվող հարցը պետքա գնա եվրոպական է՛ս տեսակ՝ «էթնիկ բախումների» կեղծ ձևաչափով, ուրեմն ավելի լավ կլնի, որ հայությունը էսօր չխոսա ցեղասպանություն տերմինից, քանի որ «էթնիկ բախում» կոչվածը շատ ավելի մոտա ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐ հասկացությանը, քան՝ ցեղասպանություն եզրույթին:

Եթե խոսում ենք «բախում» կոչվածից, ստացվումա, որ դրա արդյունքում պետքա մի ինչ որ կողմ պարտվի, իսկ մյուս կողմը՝ հաղթի: Բախվող կողմեր շատ են էղել պատմության մեջ, բայց էդ բախման մեջ ո՛չ բախվող, ո՛չ էլ՝ պարտվող կողմ չի համարվել ցեղասպանՎՈՂ, կամ՝ ցեղասպանՈՂ կողմ: Համարվել են կամ՝ հաղթած, կամ՝ պարտված կողմեր:

Թե ինչա ակնարկում եվրոպական դիվանագիտությունը, արդեն դժվար չի ամփոփել ու ասելը, որ սա դարասկզբի հայկական ցեղասպանության անուղղակի, կամ՝ հասկացողի համար՝ ուղղակի ժխտումնա:

Սա ավելի շատ նշանա թուրքական կողմին. «Մենք ձեր հետ ենք, հայերին՝ նորից՝ երեք մատի կոմբինացիա»:

Եվրոպան նման քրեական մեծ մասշտաբների հասնող հանցագործության՝ ցեղասպանության լրիվ ծավալով բացահայտման մեջ երբե՛ք շահագրգիռ կողմ չի էղել ու չի՛ էլ լինի ԵՐԲԵՔ:

Հայությունը շարունակումա իրա սարսափելի ու կործանարար սխալները՝ ուրախանալով նմանատիպ «ճանաչումներից»:

Սոցիոգենետիկ հաստագլխության դասական ու հերթական օրինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել