Օրգանիզմի մաքրման հույժ կարևոր հարցը երբեմն հասնում է աբսուրդության աստիճանի:

Լիտրերով յուղերը, կիտրոնի հյութերը և տարբեր տեսակի դեղահաբերը մարդուն երբեմն հասցնում են հիվանդանոցի մահճակալին: Պետք է մտածել և ուշադրություն դարձնել սովորական մթերքներին, որոնք մաքրում են օրգանիզմը ավելի լավ քան յուրաքանչյուր դեղահաբ, ընդ որում ամենևին վնաս չհասցնելով օրգանիզմին:

Եվ այսպես. ինչպե՞ս և ինչո՞վ սնվել, որպեսզի հասնել օրգանիզմի առավել արդյունավետ և անվնաս մաքրման.

kapustaԿաղամբ

Կաղամբը պարունակում է բազմաթիվ սննդային մանրաթելեր, որոնք կապում են ծանր մետաղները, թունավոր նյութերը և դուրս բերում աղիքներով: Նաև կաղամբը պարունակում է օրգանական թթուներ, որոնք բարելավում են մարսողությունը և կարգավորում միկրոֆլորան: Սակայն սա դեռ ամենը չէ: Կաղամբը պարունակում է բավական հազվագյուտ վիտամին U, որը «սպանում է» վնասակար նյութերը, մեծ դեր է խաղում օրգանիզմում վիտամինների սինթեզի գործունեության մեջ և նույնիսկ ապաքինում է խոցերը:

sveklaԿարմիր ճակնդեղ

Կարմիր ճակնդեղը օրգանիզմի N1 «մաքրողն» է: Առաջին հերթին, ճակնդեղի բաղադրության մեջ են մտնում՝ բջջանյութ, պղինձ, ֆոսֆոր, վիտամին C և մի շարք օգտակար թթուներ, որոնք բարելավում են մարսողությունը և քայքայում աղիքներում գտնվող վնասակար բակտերիաները: Երկրորդ հերթին, նրա բաղադրության մեջ է մտնում «բետաին» լիպոտրոպ նյութը, որը ստիպում է լյարդին ավելի արդյունավետ ազատվել թունավոր նյութերից: Իսկ երրորդ հերթին, ճակնդեղը նպաստում է երիտասարդացմանը, քանի որ իր մեջ պարունակում է ֆոլաթթուներ (առաջանում են ավելի շատ նոր բջիջներ) և կվարց (բարելլավում է մաշկի, եղունգների և մազերի վիճակը):

Ինչպես օգտագործել. կարելի է օգտագործել խաշած, կարելի է օգտագործել բորշում, կամ աղցաններում, կամ էլ հյութի տեսքով:

chesnokՍխտոր

Ավելի քան 400 օգտակար բաղադրիչներ են պարունակվում սխտորի մեկ պճեղի մեջ: Այդ բաղադրիչները լայնացնում են անոթները, արյունը մաքրում խոլեստերինից և սպանում ուղեղի քաղցկեղի պատճառները: Սխտորի բաղադրիչները սպանում են նաև ստամոքսի խոցի պատճառները՝ հելիկոբակտերիաներին: Սպանում են դիֆտերիայի, տուբերկուլյոզի բացիլները:

Ինչպես օգտագործել. առավել արդյունավետ է թարմ կամ մանրացված վիճակում:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել