Կայացավ Մերկել-Ալիև ասուլիսը
Տնտեսական համագործակցությունից զատ՝ Մերկելը կարևորեց Ադրբեջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության և ժողովրդավարության խնդիրը: Խոսվեց նաև ԼՂՀ մասին, Մերկելը հույս հայտնեց, որ հրադադարը կպահպանվի և որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամները հնարավորություն կունենան հանդես գալ իբրև միջնորդ: Մերկելը շեշտեց հատկապես Ռուսաստանի կարևոր դերակատարումը ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում:
Խոսելով ԼՂ կոնֆլիկտի մասին, Ալիևը բնականաբար կրկնեց ՄԱԿ-ի բանաձևերի ու միջազգային իրավունքի մասին: Ալիևը ապրիլյան բախումների մեջ մեղադրեց Հայաստանին, ինչը սպասելի էր: Ալիևը նաև խոսեց էներգետիկ ու տրանսպորտային խնդիրների մասին, տնտեսական համագործակցությունը կապելով անվտանգության խնդիրների հետ:
Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի հետ կապված Ռոյթերսի լրագրողի հարցին իպատասխան, Ալիևը արձագանքեց, որ իրենց երկիրը գտնվում է «օկուպացիայի» ներքո և իրենք պարտավոր են զենք գնել, թե Ռուսաստանից, թե Թուրքիայից, թե Իրանից և թե Իսրայելից: Մերկելը մեկնաբանելով հարցի երկրորդ մասը կապված Թուրքիայի հետ, շեշտադրեց Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման կարևորության մասին, մասնավորապես նա կարևորեց պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին, ինչի հետ կապված Մերկելը ապագայում կխոսի հայկական և թուրքական կողմի հետ:
Գերմանիան ակնհայտորեն շահարգրգռված է Հայաստան-Թուրքիա մերձեցման հարցում և այն ուղղակիորեն կապում է ԼՂ հիմնահարցի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել