Պարզվում է՝ Twitter սոցիալական ցանցում թուրք մի օգտատիրոջ կողմից մայիսի 31-ին գրառում է կատարվել հունիսի առաջին կեսին Թուրքիայում, այդ թվում նաև Ստամբուլում իրականացվելիք 3 ահաբեկչական գործողությունների մասին: Օգտատերը, որը ցանցում գրանցված է որպես թուրքական բանակի կապիտան, գրել էր նաև, որ այդ ահաբեկչություններից մեկն իրականացվելու է «Քրդստանի ազատության բազեներ», մյուս 2-ը` Իսլամական պետության կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել