ԱԺ-ում Զարուհի Փոստանջյանը հարց է բարձրացրել ՀՀ ԱԺ-ի կողմից համապատասխան քայլեր անելու մասին՝ ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի բացահայտման վերաբերյալ, ինչին ի պատասխան Էդուարդ Շարմազանովը հնչեցրել է, որ դա ԼՂՀ ներքին խնդիրն է: Դրանից հետո մի քանի տեղ աչքովս ընկավ մի քանի "գիտունների" մեկնաբանությունը Շարմազանովի պատասխանի հետ կապված, թե իբր էդ դեպքում ինչ գործ ունենք մենք Ադրբեջանի հետ բանակցություններում: Լավ, մի՞թե այդ գիտակների համար այդքան դժվար է զանազանել ներքաղաքական հարցն ազգային անվտանգության հարցից, որը սպառնում է նաև իրենց կլորավուն գլուխներին... Սա դեռ մի կողմ, ԱԺ պատգամավորն ինչո՞վ է մտածում, որ լինելով արդեն բավական երկար ժամանակ պատգամավորական մանդատի տեր, կարող է ԱԺ բարձրագույն ամբիոնից առաջարկել խառնվել դե ֆակտո ու դե յուրե գործող այլ պետության ներքին խնդիրներին... Չեմ կարող հասկանալ, պարզապես ի զորու չեմ ((((((((((((((((((((((((((
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել