Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ կայացավ «PROJECT  LA»-ի համերգը՝ Գոռ Սուջյանի և Սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ (դիրիժոր Լևոն Առաքելյան): BlogNews-ն իր ընթերցողներին է ներայացնում երեկոյի մանրամասներն ու ֆոտոշարքը։

Համերգի ժամանակ հնչեցին այս նախագծի համար գրված հեղինակային երգեր, որոնք գրված են դասական հեղինակների՝ Էդգար Պոյի, Վահան Տերյանի, Էմիլի Դիքենսոնի, Վիլիամ Հենլիի տեքստերի հիման վրա: Երեկոյի ընթացքում հնչեց մեկ հայերեն երգ Վահան Տերյանի բանաստեղծության հիման վրա։

Գոռ Սուջյանը, ով սովորաբար հանդիսատեսին ներկայանում է հեղինակային երգերով, այս անգամ կատարում էր ոչ իր ստեղծագործությունները, սակայն նշեց, որ իրեն այնքան հարմարավետ է կարծես իր հեղինակային երգերը կատարի։ «Ինձ շատ լավ եմ զգում այս երգերը կատարելիս»,- ասաց երգիչն ու ներկայացվող ստեղծագործություններից առանձնացրեց իր համար ամենասիրելին՝ «Saturday morning»-ը։

   

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Ազատ Եղիազարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել