Իլհամի հերթական բարբաջանքը...
Այսօր Ալիևը անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ ապրիլյան իրադրձությունների մասին հայտարարությանը. այն է՝ զինված բախումները տեղի են ունեցել Ադրբեջանի մեղքով, Ադրբեջանն է խնդրել Ռուսաստանին, որ հրադադար հաստատվի, ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը, մեր կորցրած հողերը 800 հա են:
Ալիևը Ս. Սարգսյանին մեղադրել է ստախոսության մեջ, նշելով, որ ՊԲ գոյություն չունի և դա ՀՀ բանակն է, որը տեղակայված է Ադրբեջանի օկուպացված տարածքներում, որ իրենց բանակն է պատասխանել հայկական կողմի սադրանքներին և հակահարձակման անցել, որից հետո հայերը Վ. Պուտինին խնդրել են դադրեցնել պատերազմը: Կորցրած տարածքների մասով նա աել է, որ իրականում դա 2000 հա-ից ավել է և իրենք վերահսկում են դա: Վերջում այս շիզոֆրենիկը հայտարարել է, որ Ս. Սարգսյանին կարելի ներառել Գիննեսի Ռեկորդների գրքում՝ որպես մեծ խաբեբայի:
Իրականում շատ դրվագներում պարզ դարձավ, որ սադրանքի հեղինակը հենց ադրբեջանցիներն էին և առաջին անգամ հրադադարի մասին հայտարարեց հենց Իլհամը: Ռուսական աղբյուրները բազում անգամ հայտարարեցին, որ հրադադարի համար հենց ադրբեջանական կողմն է դիմել ՌԴ-ին: ՊԲ բանակի մասին հայտարարությունն էլ թողնենք իր չեղած խղճին: Այսքանից հետո էլ հավատա՞լ տարածքների մասով նրա ուռճացված թվին: Դա էլ թողնենք ձեր բարի խղճին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել