13318692_1020297061352901_1922968966_n

1980-ականներին ՀԱՀ-ում գործում էր ապարտեիդի ռեժիմը. երկրում առկա էր ռասայական խտրականություն: Յուրաքանչյուր շաբաթ ոստիկանությունը երկրի շրջաններում գնդակահարում էր սևամորթ երիտասարդներին: Այդ շրջանում սպանվածների թիվը կտրուկ աճ էր ապրել, որը և ստիպեց սևամորթներին ավելի եռանդուն կերպով պայքարել սեփական իրավունքների համար, որպեսզի երկրում վերանա օրենքով հաստատված ռասայական խտրականությունը։

Ընդհանրապես, այդ ժամանակաշրջանում երկրի ոստիկանությունն ամենաթողության մեջ էր գտնվում, շարունակաբար հալածելով սևամորթներին: Այդ ամենն առաջացնում էր հակառակ կողմի նմանատիպ պատասխանը և ոստիկանությունը հնարավորություն էր ստանում օգտագործել իր ամբողջ ուժը: Տեսնելով անպտուղ պայքարի սարսափելի արդյունքները՝ սևամորթ երիտասարդները սկսեցին զբաղվել պայքարի նոր և արդյունավետ ուղիների փնտրտուքով: Այդ երիտասարդներից էր 27-ամյա Մքուսելի Ջեկը, ով վաղ պատանեկությունից սկսած Պորտ Էլիզաբեթում քաղաքացիական ակտիվիզմով էր զբաղվում: Նա նշում էր, որ երիտասարդությունն առանց զենքի դատարկ ձեռքերով մարտի էր բռնվում ոստիկանության հետ, իսկ ոստիկանները դաժանորեն գնդակահարում էին նրանց: Նրանք որոշեցին ամբողջ երկրին ցույց տալ ոստիկանական դաժանությունները: Այդ նպատակին հասնելու համար նրանք պայքարի թատերաբեմը տեղափոխեցին սպիտակամորթների թաղամասեր: Հարկ է նշել, որ Հարավային Աֆրիկայի քաղաքային բնակչության զգալի մասը պատկերացում չուներ անգամ, թե շրջաններում ինչ է կատարվում: Այնուամենայնիվ, նույնիսկ սպիտակամորթների շրջանում գտնվեցին մարդիկ, ովքեր պատրաստակամություն հայտնեցին միանալ քաղաքացիական շարժմանը: Ջանետ Չերին վերոգրյալների շարքում էր: Նա դեռ ուսանողական տարիներից ակտիվ հասարակական գործունեություն էր ծավալում և նույնիսկ անդամագրվել էր «Աֆրիկյան ազգային կոնգրեսին»: «Աֆրիկյան ազգային կոնգրեսն» այդ ժամանակ միակ ընդդիմադիր ուժն էր, որը ձեռնոց էր նետել գործող ռեժիմին: Նրա գործունեությունն այդ շրջանում արգելված էր, և այդ ուժի ակտիվիստներն իրենց գործունեությունը ծավալում էին ընդհատակում:

Այդ շրջանում քաղաքացիական պայքարը գնալով թափ էր հավաքում: 1983թ. ստեղծվեց «Միացյալ ժողովրդական ճակատը», որն իր կազմում ներառեց ավելի քան 600 հասարակական կազմակերպություններ և նախաձեռնություններ: Այդ նախաձեռնությունների շրջանակը կազմված էր կրոնական և մշակութային կենտրոններից, սպորտային ակումբներից: Շարժումը թափ էր հավաքում, և ոստիկանության համար ավելի ու ավելի էր դժվարանում ճնշել ըմբոստությունը, քանի որ շարժման ընթացքում դիմադրության լրջագույն կենտրոններ էին ձևավորվել, որոնք կարողանում էին հասարակության նորանոր շերտեր ներգրավել քաղաքացիական պայքարի շրջանակներում: 1985թ. մայիսին Պորտ Էլիզաբեթ բնակավայրից մի քանի կանայք դիմեցին տեղական հասարակական կազմակերպությունների առաջնորդներին սպիտակամորթերի առևտրային կենտրոնները բոյկոտելու առաջարկով: Բոյկոտը քաղաքացիական շարժման ամենարդյունավետ միջոցներից է: Նրա հաջողությունը կախված է լայն զանգվածների ներգրավվածությունից: Բոյկոտի կազմակերպիչներն ընդամենը մի քանի շաբաթ ունեին, որպեսզի կարողանային գործընթացի մեջ ներգրավել շուրջ 500 հազար մարդու: Կազմակերպվող շարժումը երկարատև էր լինելու: Այդ շրջանում Հարավային Աֆրիկայի սևամորթների համար հուղարկավորությունը միակ զանգվածային միջոցառումն էր, որն արգելված չէր: Հենց այդ միջոցառումների ժամանակ մարդիկ հուղարկավորությունները վերածում էին բողոքի ակցիաների և հանրահավաքների: Բոյկոտից երկու օր առաջ շարժման առաջնորդներից երիտասարդ Մքուսելի Ջեկը հազարավոր սևամորթների առջև բոցաշունչ ելույթ ունեցավ՝ նշելով, որ իրենց կարող է գնդակահարեն կամ նետեն զնդանները, սակայն հաջորդ շաբաթվանից սկսած նրանք նույնիսկ մեկ լուցկի չեն գնի սպիտակամորթերի խանութներից: 1985թ. հուլիսի 15-ին սկսվեց մի գործընթաց, որը հետագայում բեկումնային նշանակություն էր ունենալու Հարավային Աֆրիկայի կյանքում: Պորտ Էլիզաբեթում առավոտը սկսվեց սովորականի պես, սակայն արդեն ժամը 10-ին պարզ դարձավ, որ ինչ-որ բան այն չէ:

Սովորաբար մարդաշատ առևտրային կենտրոնները դատարկ էին: Բոյկոտի ընթացքին հետևող դիտորդները զեկուցում էին բոյկոտի 100 %-անոց արդյունավետության մասին: Բոյկոտը, որպես քաղաքացիական պայքարի միջոց, տևեց շուրջ 10 ամիս և արդեն 5-րդ օրը զգալի արդյունքների հասավ: Ռեժիմը խուճապի մեջ էր հայտնվել: Իշխանությունը վարչապետ Պ. Բոտայի գլխավորությամբ Պորտ Էլիզաբեթում և մի քանի այլ շրջաններում արտակարգ դրություն հայտարարեց: Բանակային ստորաբաժանումները մուտք գործեցին այդ տարածքներ: Սկսվեց զանգվածային ձերբակալությունների փուլը: Երիտասարդ տղաներին զինվորականները փողոցներում դաժան ծեծի էին ենթարկում: Այնուամենայնիվ, բռնաճնշումները չկարողացան կոտրել շարժումը: Ոստիկանությունն անօգուտ կերպով փորձում էր գտնել կազմակերպիչներին, սակայն նրանք կարողանում էին թաքնվել փողոցային կոմիտեներում: Բոյկոտի կազմակերպիչներից Մայք Հեգոն նշում է, որ գործընթացի մեկնարկից 3 շաբաթ անց առևտրային կենտրոնները և խանութները սկսեցին զանգվածաբար փակվել: Դա արդեն իսկ մեծ հաջողություն էր:

Շարժման առաջնորդներից Մքուսելի Ջեկը նույնպես ընդհատակում էր: Շարժման առաջնորդներն ընդհատակում գործելու ժամանակ կարողացան ձևակերպել պահանջների հստակ փաթեթ: Պահանջները բավականին պարզունակ էին: Դրանք վերաբերում էին հասարակական վայրերում ռասայական խտրականության վերացմանը և արտակարգ դրության չեղարկմանը: Հետագայում պահանջների մեջ պետք է ավելացվեր Նելսոն Մանդելայի ազատ արձակումը: Իրավիճակը ստիպեց առևտրային կենտրոնների ղեկավարներին բանակցությունների մեջ մտնել շարժման առաջնորդների հետ: Բանակցություններից հետո առևտրային կենտրոնների ղեկավարները նշեցին, որ կքննարկեն այն պահանջները, որոնք կոնկրետ իրենց են ուղղված: Գնդապետ Լոուրենս Դյուպլեսիսը, ով բռնաճշնումների գործողությունների մասնակիցներից էր, նշում է, որ իրենք այդ ժամանակ փակուղում էին հայտնվել, քանի որ բոյկոտողները որևէ օրենք չէին խախտում: Գնդապետը, որպես ուժային կառույցի ներկայացուցիչ, ընդունում էր բոյկոտի արդյունավետությունը որպես քաղաքացիական պայքարի միջոց:

Օգոստոսի 2-ի գիշերը Մքուսելի Ջեկը և մնացած առաջնորդները ձերբակալվեցին: 1985թ. դրությամբ բանտերում շուրջ 30 հազար քաղբանտարկյալ կար: Իշխանությունների բռնությունները ստիպում էին շարժման ռադիկալ տարրերին և երիտասարդությանը նմանատիպ համարժեք պատասխան տալ, որը բնականաբար սխալ էր, և որը բնականաբար խստորեն քննադատվում էր ազատության մեջ գտնվող շարժման առաջնորդների կողմից: Այնուամենայնիվ,այդ ամենը չկոտրեց բոյկոտի թափը: Իրավիճակը ստիպեց, որ առևտրային կենտրոնների ղեկավարները և գործարարները փոխեն դիրքորոշումը և սկսեն սատարել բոյկոտող քաղաքացիներին:Շարժման առաջնորդներին բանտերում պահելով իշխանությունը խոչընդոտում էր բոյկոտի կոմիտեի և առևտրային կետրոնների ղեկավարների բանակցությունները: Բանտերում գտնվող Մքուսելի Ջեկը և մյուսները սկսեցին վայելել սպիտակամորթ գործարարների անմիջական աջակցությունը:

Բոյկոտնարդեն մի քանի ամիս է,ինչ չէր դադարում: Սպիտակամորթերը փորձում էին համոզել սևամորթներին դադարեցնել բոյկոտը, սակայն սևամորթները պայմաններ էին առաջ քաշում: Պետք է ազատ արձակվեին բոլոր քաղբանտարկյալները: Այնուամենայնիվ, ամանորի նախաշեմին բոյկոտը որոշ ժամանակով դադարեցվեց, քանի որ տոնական օրերին հասարակության կողմից այն ճիշտ չէր ընկալվի: Բոյկոտի դադարեցումից հետո առևտրային կենտրոնների ներկայացուցիչները լրջորեն սկսեցին բանակցել բոյկոտը ղեկավարող կոմիտեի անդամների հետ: Ազատության մեջ հայտնված շարժման ղեկավարները նշեցին, որ եթե մինչ մարտի 31-ը պահանջները չկատարվեն բոյկոտնէլ ավելի մեծ թափով կվերսկսվի: Իշխանությունները գնացին որոշակի զիջումների՝զորքերը դուրս բերելով մի քանի շրջաններից, սակայն բոյկոտի քաղաքական պահանջները չէին կատարվել: Ակտիվիստները նոր բոյկոտ էին նախապատրաստում: Մարտի 11-ին իշխանությունները ձերբակալեցինշարժման մի քանի առաջնորդների՝այդ թվում Մքուսելի Ջեկին: Խափանման միջոցը տնային կալանքն էր: Բանակցությունները ավարտվեցին: Այդ շրջանում միջազգային հանրությունը խստագույն սանկցիաներ սահմանեց ընդդեմ Հարավային Աֆրիկայի: Մարտի 22-ին ազատ արձակվեցՄքուսելի Ջեկը: Բոյկոտը վերսկսվեցև շուրջ երկու ամիստևեց: Այն կրկին բավականին հաջող էր ընթանում:

1986թ. հունիսի 12-ին իշխանություննամբողջ թափով հարձակման անցավ: Հատուկ ծառայությունները երկրի շրջաններում ակտիվիստների որս սկսեցին: Փաստացի,երկրում կրկին արտակարգ դրություն էր: Ձերբակալվում էինհազարավոր մարդիկ: Իշխանությունները մայրաքաղաքում դաժանորեն ցրում էինխորհրդարանիմոտ հավաքված ցուցարարներին: Իրավիճակի սրումից 16 ժամ անց Պ.Բոտան, ինչպես և սպասվում էր, պատասխանատվությունը դնում է ընդդիմադիր ուժերի և հասարակական կազմակերպությունների վրա: Նա իր ելույթում նշում էր, որ երկրում զինվորական հեղաշրջման վտանգկա «Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի» կողմից: Հատկանշական է, որ իշխանական պրոպագանդան այդ ամենի մեջ նաև կոմունիստական հետք էր տեսնում: Արտակարգ դրությունը վերջին մի քանի տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ էր հաստատվում, որըտևեց ևս 3 տարի: Իշխանությունը դրանով ընդունում էր, որ իր միակ գործառույթն այլախոհությունը ճնշելն էր:

Ռեժիմի դեմ պայքարողներնանցան ընդհատակ,սակայն չընկճվեցին: Մասսայական անհնազանդության մեթոդները թեև չկարողացան իշխանափոխություն իրականացնել, այնուամենայնիվ լրջորեն վնասեցին ռեժիմին: Ռեժիմը կազմաքանդման եզրին էր: Երկրում իշխանություննանցնում էր ակտիվ հասարակական կազմակերպությունների ձեռքը: Պ. Բոտան ստիպված էր հրաժարական տալ: Երկրի ղեկը ստանձնում է Ֆրեդերիկ Դե Քլերքը, ով գործում է բավականին վճռական: Նա օրինականացնում է երկրում գործող կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները և բանտից ազատում Նելսոն Մանդելային:

1993թ. Ֆրեդերիկ Դե Քլերքը և Մանդելան Նոբելյան խաղաղության մրցանակի են արժանանում այն բանից հետո, երբ մշակում են սահմանարդրություն, որը երաշխավորում էր յուրաքանչյուրի իրավունքները: Հետագայում տեղի ունեցած ժողովրդական ընտրությունների արդյունքում Մանդելան դարձավ նախագահ:

 

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել