21 տարի առաջ Նոր Ուրենգոյ քաղաքում Կատյա Նեժենցևա անունով մի աղջիկ լույս աշխարհ եկավ: Երբ Իրինան՝ փոքրիկի մայրիկը, տեսավ նորածնի դեմքը, շատ վախեցավ. Այն ամբողջությամբ կնճռոտված էր: Փոքրիկի հայրը տեսնելով, թե ինչպիսին է իր նորածին դուստրը՝ որոշեց լքել իր ընտանիքը, թողնելով նրանց բախտի քմահաճույքին:

Բժիշկները համոզված էին, որ աղջիկը տառապում է ծայրահեղ հազվադեպ հանդիպող հիվանդությամբ՝ պրոգերիայով, որի ժամանակ տեղի են ունենում մաշկի փոփոխություններ՝ կախված օրգանիզմի ժամանակից շուտ ծերացման հետ: Որպես կանոն, նման մարդիկ դատապարտված են շատ կարճ կյանք ունենալուն: Բայց դա ընդհանրապես Կատյայի մասին չէ:

Իր ողջ կյանքում նա ստիպված է եղել հանդուրժել հասակակիցների ծաղրանքները, քանի որ դեռ մանկությունից նա ծեր կնոջ դեմք ուներ:

Սակայն աղջկա մարտական տրամադրվածությունը թույլ չտվեց, որ նա հանձնվի: Անհավատալի խարիզմայի և կայուն բնավորության շնորհիվ նա իսկական ընկերներ ձեռք բերեց, որոնց համար միևնույնն էր, թե որքան կնճիռներ կան նրա դեմքին:

Կատյայի դեպքն այնքան յուրահատուկ է, որ 2011 թվականին նրան հաջողվեց հայտնի հեռուստահաղորդման հյուր լինել: Դրանից հետո տատիկի դեմքով աղջկանով հետաքրքրվեցին առաջատար պլաստիկ վիրաբույժները:

Ծանրութեթև անելով ամեն ինչ՝ Եկատերինան որոշեց գնալ վիրահատության:

Աղջկա արտաքին ակնհայտ կերպարանափոխությունը կարծես նորովի բացեց նրան: Բայց սա պատմության վերջը չէ:

Չնայած հիվանդությանը՝ Կատյային հաջողվեց հանդիպել իր միակին և ամուսնանալ: Նրանք շատ պատահաբար են ծանոթացել:

Դենիսն ուղղակի ուզում էր զանգահարել և համարի մեջ մեկ թիվ սխալ էր հավաքել:
Երբ Կատյան հղիացավ, բժիշկները վախենում էին, որ երեխան կժառանգի մոր հիվանդությունը: Սակայն ամեն ինչ բարեհաջող ընթացավ և նա վերջերս իր առողջ որդուն լույս աշխարհ բերեց:

«Աստված ինձ օրհնել է՝ պարգևելով ամուսին և հրաշալի որդի: Ավելի լավ ի՞նչ կարող է լինել», – իր երջանկությանը չհավատալով ասում է Կատյան:



