Իրանում Ադրբեջանի նորանշանակ դեսպանը անցանկալի անձ է ճանաչվել:
Դեռ մեկ ամիս էլ չի անցել, ինչ Իրանում Ադրբեջանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Հասան Ռոհանիին, իրանական ԶԼՄ-ներն արդեն բացահայտում են նրա հակաիրանական գործունեությունը: Ադրբեջանական մամուլն ուսումնասիրելիս դեսպանի մասին միակ տեղեկատվությունն այն էր, որ նա մինչ նշանակումը զբաղեցրել է Ադրբեջանի ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Իհարկե նախորդ դեսպան Ջավանշիր Ախունդովի բախտն էլ առանձնապես չբերեց Թեհրանում: Նա թերևս Իրանի ԱԳՆ կողմից բողոքի նոտա ստացած դեսպանների շարքում առաջինն էր, իսկ ինչ վերաբերում է նորանշանակ դեսպանի շուրջ առաջացած սկանդալին, ապա այն հատկապես ուշագրավ է այն առումով, որ Իրանի նախագահի պաշտոնական կայքն այդպես էլ չհրապարակեց Ադրբեջանի անկախության օրվա առթիվ Ռոհանիի՝ Ալիևին հղած շնորհավորական ուղերձը, չնայած դրան, որ իրանական մի քանի ԶԼՄ-ներ, հղում անելով Ադրբեջանում Իրանի դեսպանությանը, նշում են, որ շնորհավորանք եղել է:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել