2016 թվականի հունիսի 1-ը բացվող օրվա հետ իր խորհուրդն ուներ. 66 տարի շարունակ այս օրը պաշտոնապես նվիրվել է աշխարհի երեխաներին:
Այս օրը աշխարհի երեխաներին ուղղված միակ մաղթանքը ԽԱՂԱՂ ԵՐԿԻՆՔՆ ու ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ է:
Այս օրը Գյումրու թիվ 3 ավագ դպրոցում այդ մանուկների խաղաղությունն ու անհոգ մանկությունն ապահոված, արցախյան վերջին պատերազմի ընթացքում նահատակված հայորդիներից մեկի՝ ՎԻԿՏՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՅՈՒԶԻԽՈՎԻՉԻ անվան դասասենյակի բացման արարողությունն էր:
Դպրոցը մարդաշատ էր: Դպրոց էին շտապում թաղի բնակիչներն ու աշակերտները, ուսուցիչներն ու հերոսի հարազատ-բարեկամները, պետական օղակի առաջին այրերը:
ՀՀ Շիրակի Մարզպետ պրն. Հ. Սիմոնյանի ներկայությունը հավելյալ ուժ ու պատասխանատվության ենթարկեց ներկաներին, երբ մարզպետն իր խոսքի մեջ նշեց, որ. «-Մենք պարտավոր ենք նրանց մեր մեջ տանելու ու որ այդ նրանք էին, որ կարողացան իրենց սխրանքներով թշնամու գրոհը կասեցնել, մենք պարտական ենք նրանց ու Վիկտորին...»:
Զինվորի հայոց եզվի եւ հայ գրականության ուսուցչուհիների՝ Կ. Լուլիկյանի եւ Գ, Բեգլարյանի խոսքն առանձնացավ հոգու արցունքի միաձուլումով: Բացման իր խոսքում դասարանի դասղեկ Ա. Չավուշյանը հպարտությամբ արձանագրեց, որ իր դասարանը անվանակոչվեց հերոս պատանու անունով եւ կարծես թե իր աշակերտների անունից խոստացավ լավ սովորել ու բարձր պահել հերոսի անունն ու գործը: Տնօրենի բացման, բացումն ազդարարող խոսքից անմիջապես հետո հնչեց «ՎԵՐՔԵՐՈՎ ԼԻ ՋԱՆ ՖԵԴԱ ԵՄ» երգը, որի հնչյունների ներքո էլ ցուցանակի եւ դասասենյակի բացման պատիվը ընձեռնվեց մեր նորօրյա հերոսի կրտսեր եղբորը:
Դասասենկայում ամեն ինչ հիշեցնում էր մեր աշակերտ-զինվորին: Ներկաներին իր խոսքը ուղղեց ՀՀ ԱԺ Պատգամավոր՝ Սուքիաս Ավետիսյանը... «Հպարտություն եմ ապրում, երբ հիշում եմ նոր սերունդի այս աննախադեպ սխրանքը...»: Փոխտնօրեն Գ. Մարտիրոսյանն էլ իր խոսքի մեջ հիշելով Մեծն Նժդեհին, մեջբերեց նրա մտքերից մեկը. «Մեծ Մեռելները», նրանք են, որոնք իրենց ապրած կյանքով ու թափված արյունով սրբագործում են հայրենի հողը, իմաստավորում են գաղափարը: Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճիւնից կը բարձրանայ: Մի ժողովուրդ բարոյապես այնքան ուժեղ է, որքան ջերմ է նրա պաշտամունքը դէպի իր մեծ մեռելները»: Այո, վստահ եմ, որ մեզանից հետոները ինչպես եւ մենք մեր նախորդներին, պիտի հպարտությամբ տանենք մեր գաղափարի առաջից գնացող դրոշի հետ...
Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի Շիրակի մարզային կենտրոն գրասենյակի եւ ՑԱՅԳ մարզային հեռուստաընկերության համատեղ ուժերով նկարահանված կարճամետրաժ ֆիլմը ամբողջացրեց միջոցառման ընթացքը... ներկայացնելով Վիկտոր հերոսին...
Ա. Նախշքարյանը խոսեց սրտի լեզվով. ասելիքը շատ էր, ժամանակը կարճ, պիտի կորղանար այդ կարճ ընթացքում ամփոփել հերոսին ու կարողացավ... Նա իր խոսքում ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնեց Վիկտորին ու իր բոլոր ընկերներին, որքեր իրենց անձնազոհ նվիրվածությամբ կարողացան խլացնել ազգի ու երկրի գլխին կախված վտանգը... «ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԲՈՒՅՐ ՔՈ ՄԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԸ ԱԶԴԱՐԱՐՈՂ ՁԵՌՔԵՐԻԴ ՈՒ ԼՈՒՍԱՊԱՅԾԱՌ ՃԱԿԱՏԻԴ...»: Շնորհակալ եմ, իմ սիրելի զինվոր:
Միջոցառման ավարտին դպրոցի այս տարվա շրջանավարտ աշակերտները միաբերան, լացակումաց ու արցունքախառն աչքերով երգ ձոնեցին իրենց վաղվա օրվա համար նահատակված իրենց ավագ ընկերոջ ՎԻՏՅԱ ՅՈՒԶԻԽՈՎԻՉԻՆ...

ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ...
Արա Նախշքարյան
Մեծանուն հայորդու՝ Համո Սահյանի բանաստեղծական այս միտքը կարծես այսօրվա համար գրված լինեն... այսօրվա զինվոր-աշակերտի, որ երեկ էր դեռ թողեց նստարանն ու կողքին նստած աղջկան ու զենքի հետ պսակվելու գնաց... ազգային բանակ ուր այնտեղից պիտի պաշտպաներ իրենից հետո, իր դպրոցական գրասեղանին նստող պատանուն, աղջկան...
Ահա նրանցից մեկը՝ մեր բռնցքամարտիկն ու զինվորը, մեր դպրոցի սանը Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչը: Ճիշտ է նա մեր դպրոցում սովորեց մինչեւ ութերորդ դասարանը, բայց հասցրեց սիրել ու սիրվել աշակերտների ու ուսուցչակազմի կողմից... Ամրակազմ ու համեստ պատանին իր սպորտային հաջողություններով մշտապես աչքի էր ընկնում Հայաստանի ու Եվրոպայի մարզական բեմերում ու ամեն անգամ հպարտանում էր, որ իր այդ հաղթանակը նվիրում էր՝ Հայրենիքին, Հայրենիքը պահող սահմանապահ զինվորին, ընկերոջն ու հարազատ բարեկամին:
Այսօր՝ չնայած, որ դու մեզ հետ չես, բայց մենք ենք հպարտանում քո փոխարեն ու քո համար... Հպարտանում ենք արածդ անգնահատելի ու անկրկնելի սխրանքի համար... Հպարտանում ու ոգի ենք առնում, այդ ոգուց կրակ առնում ու կրակը փոխանցում քեզանից հետոներին...
Սիրելի ընկեր՝ այսօր դու մեզ հետ չես, մեր կողքի՛ն չես, բայց մեր մեջ ես... դարձել ես մեր հոգու մի մասնիկը, դու եւ բոլոր նրանք ովքեր հերոսաբար կարողացան իրենց վերջին ճիգը գործադրել ու հանունի համար ընկան Հայրենիքի վաղվա լույսավոր օրը նկարելու այդ վեհ գործի ժամանակ, թույլ չտալով թշնամուն սողոսկելու երկրիդ ներսը...
ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԲՈՒՅՐ ՔՈ ՄԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԸ ԱԶԴԱՐԱՐՈՂ ՁԵՌՔԵՐԻԴ ՈՒ ԼՈՒՍԱՊԱՅԾԱՌ ՃԱԿԱՏԻԴ...
Կոկորդումս գունդ ու կծիկ եղած ասելիքս խեղդում է, ուզում եմ պատմել քեզ, խոսել քո մասին ու քեզ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնել... ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԵՂԲԱՅՐ... ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ... ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, որ չթողեցի՛ր, որ քո մահով, կյանք պարգեւեցիր միլիոնավոր հայրենակիցներիդ, ընտանիքիդ ու հարազատներիդ...
Թշնամիդ նահանջել է գիտե՞ս... թշնամիդ վախից չկարողացավ քո աչքերին նայել ու հերոսաբար նահանջեց...
Այսօր դատարկ է քո տեղը խրամատում... դու այսօր քեզ փոխարինողի մեջ ես, քո փոխարեն... եւ վստահ եմ, եթե նորից նույնը կրկնվի դու էլի կկարողանաս հաղթել...
Դու հաղթել ես...
Դու, որ մի վերջին անգամ աչքերիդ մեջ նկարեցիր հարազատիդ պատկերն ու մի վերջին համբույր տվեցիր, քո վերջին շնչում կոպերդ ամուր սեղմելով փարվեցիր մայր հողին... ու դարձաք մեկ... Քո տեսակը ընկեր, հերոսանում է ակնթարթում եւ հիշվում հավերժ:
Դու հավերժ հաղթեցիր ընկեր...
Դու, որ քո վերջին զարկը չխնայեցիր... թշնամուդ շարքերում ահ ու սարսափ տարածելով, խուճապի մատնեցիր ընկե՛ր...
Դեռ կգա այն օրը որի համար դու քայլում ես հավերժի ճամփով... Դեռ կգա օրը, որ միասմաբար պիտի կարողանանք հաղթական մտնել Կարս ու Մուշ, Արդահան ու Երզնկա...
Կհանդիպենք Էրգրում ընկեր, Իգդիրի մատույցներում կամ Վանա բերդի մոտ... Հաղթական կերպով կշարժվենք Կիլիկիա ու...
Քեզ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՎ ԲԱՐԻ ԵՐԹ, ԸՆԿԵ՛Ր... ԻՄ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ... Խանասորի ու Սարդարապատի արժանի ժառանգորդ...
Մեր տարողունակ հիշողության մեջ հավիտյան ապրող մեր սիրելի ընկեր... Խոստանում եմ իմ ու քո սերունդի անունից. քեզ պատմելով փոխանցել քեզանից հետոներին...
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԻՄ ԶԻՆՎՈՐ ԸՆԿԵՐ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել