Ուկրաինական հայտնի «Օկեան Էլզի» ռոք խումբը հունիսի 1-ի գիշերը ժամանեց Երևան: Այսօր Մեցցո ակումբում տեղի ունեցավ խմբի ասուլիսը, որի ընթացքում խմբի ղեկավարը՝ Սվյատոսլավ Վակարչուկը, պատասխանեց լրագրողների հարցերին: Ի դեպ տղաներին ողջունեցին երկրպագուները՝ նրանց երգացանկից մի քանի երգ կատարելով:

«Բարձ ձեզ, ցավոք սա միակ բառն է, որ ես կարող եմ ասել հայերեն: Չափազանց ուրախ եմ, որ Հայաստանում եմ և անհամբեր սպասում եմ համերգին»,-այսպես սկսեց Սվյատոսլավ Վակարչուկը:

Հայկական մշակույթին լավ ծանոթ է, նշեց, որ շատ լավ գիտի «Դլե յաման» երգը և երգի ստեղծման պատմությունը. «Այդ երգը ես լսել եմ Ջիվան Գասպարյանի մատուցմամն, ով իսկապես տաղանդավոր է, ում հետ ես կցանկանայի համագործակցել: Ունեմ շատ հայ ընկերներ, իսկ ռեժիսոր Բալալյանը մի ամբողջ ցուցակ է կազմել ինձ համար, որպեսզի տեսնեմ Երևանում: Ամենասկզբում պետք է գնամ Էջմիածին»:

Հիշեցնենք՝ հունիսի 1-ին` ժամը 19:00-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Okean Elzy»-ն:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Ազատ Եղիազարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել