Հայաստանում կոռուպցիան հաճախ գիտակցաբար խառնում են կաշառակիրության հետ, իջեցնելով այն հասարակ պետավտոտեսուչի կամ տեղեկանք տվողի մակարդակի: Այնինչ, կաշառակիրությունը ընդամենրը կոռուպցիայի «ծաղկիկներն են»: Կոռուպցիան շատ ավելի լայն ու վտանգավոր երևույթ է, այն իր մեջ պարունակում է հանուն անձնական շահերի պետական շահերի ստորադասումը: Պետական այդ շահերը կարող են լինել տարբեր. էկոլոգիական (օրինակ հանքերի ոչ-թափանցիկ տնօրինում կամ անտառահատումներ), օտարերկրյա ուղղակի ներդրումների խանգարումներ (փայեր ու «օտկատներ»), հողերի կամ այլ գույքի ապօրինի բաշխումներ, օրենքների ընդունում, որոնք հակասում են ընդհանուրի, բայց նպաստում են անհատական ինչ-ինչ շահերի (տիպիկ է ԱԺ-ում ու կառավարությունում օլիգարխների ներկայության պայմաններում), անհավասար մրցակցային պայմանների ստեղծում, հովանավորչություն, պետական միջոցների փոշիացում և այլ և այլ:
Այս շարքը առանց չափազանցության հնարավոր է անվերջ շարունակել ոլորտ առ ոլորտ, սակայն բոլոր դեպքերում, ցանկացած գործարկ, որը արվում է հանուն անհատական շահերի և ստորադասում է պետական շահերը, ազգային անվտանգության լրջագույն խնդիր է:
Եթե շարունակենք պահելով ներքաղաքական ստատուս քվոն, կձախողենք պետությունը. մեր երեխաները ոչ հեռու ապագայում կամաչեն մեր փոխարեն ու բոլորիս միասին, սերունդով հանդերձ, կնետեն պատմության աղբամանը:
Շնորհավոր բոլորիս երեխաների իրավունքների պաշտպանության տոնը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել