Ես հաստատ համոզված էի, որ արձակուրդիս առաջին օրը կսպանեմ իմ ալարկոտության պատճառով, չնայած հետո հասկացա, որ վերջին տասնյակ բուռն օրերից հետո այն իսկապես  պետք էր ` անցյալ բոլոր օրերն մարսելու համար:Ինքնաներշնչվում եմ, համոզելով, թե օրս իզուր չանցավ:
Որքան էլ քույրերիցս մեկն ինձ անվանում է ակտիիիվ, ի տառը բավականին երկարացրած, այնուամենայնիվ ես հանգստություն պահանջող անձնավորություն եմ:Հատկապես մի շարք իրադարձություններից հետո ես պետք է անցկացնեմ համեմատաբար խաղաղ ընտանեկան, մամայական օրեր հոգեկան ներդաշնակություն ապահովելու համար:
Եվ իրոք, ես առավոտից համակարգիչը գրկել եմ, հազարավոր բլոգներ կարդացել, երաժշտություն եմ լսել/բարձր/, որը ինչ խոսք մեծ առաջնթաց է, քթիս տակ մեղեդիներ դնդնացել, մի քանի անգամ փաթաթվել երեխեքիս համբուրել, Էլենի հետ բալետ պարել, իմպրովիզ շարժումներով, կանխել Սամվելի դաստիարակչական մոտիվները գոնե "արձակուրդ օրով", կարդացել մի խելացի աղջնակի գրառում ծուլության մասին ու դրանից հետո որոշել վաղվա օրս պլանավորած անցկացնել:
Զգում եմ գարնան շունչը, չնայած կատուները դեռ չեն սկսել, չնայած ձյունը գալիս, հալվում, խառնվում ցեխին, նորիցա գալիս, քամին արևի հետ միախառնվել է, բայց ուզում է տաքացնի:Զգում եմ, որ շուտով Զատիկ կլինի, որից սկսվում է իմ գարունը:Զգում եմ, որ կուտակված կարոտս կյանքիս բոլոր էտապների բոլոր ընկերուհիներիս հանդեպ 10 օրվա ընթացքում սպառեցի, որովհետև հասցրեցի տեսնել, զրուցել-ծիծաղել ու հիշել:Զգում եմ, որ մի քիչ էգոիստությունից խիղճս տանջում է, բայց չի ծանրանում վրաս:
Զգում եմ, որ առաջին երկու ամսվա համար մի քիչ ավելի էներգիա է պետք, բայց ես պանիկայի զոհ չեմ դառնա:Զգում եմ, որ այս մեկ շաբաթը տևելու է ավելի, քան մեկ շաբաթ....
Սպասում եմ ծաղկող ծառերին.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել