-Երեկ ուշ երեկոյան ձերբակալվել են ՀՀ ՊՆ բարձրաստիճան երեք անձ՝ գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Մհեր Պապյանը եւ Արմեն Մարգարյանը: Խոսք է գնում մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, որոշ դեպքերում՝ ուռճացված գներով գնումներ կատարելու մասին:

-Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում վիճակը համեմատաբար հանգիստ է: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով քայլեր են ձեռնարկվում բնակավայրերը լքած քաղաքացիներին տուն վերադարձնելու ուղղությամբ:

-Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել Վիեննայում պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և շարունակել փնտրել խաղաղ կարգավորում, որն առաջին հերթին հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնորոշվելու իրավունքի վրա: Հայաստանը համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ այդ սկզբունքը, ինչպես նաև ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները, և տարածքային ամբողջականության սկզբունքը հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը:ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստ ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

-Սա Ղարաբաղի հարց չէ, Հայոց պետականության հարց է. նոր հարցազրույց է տվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:

-ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

-Հուլիսի մեկից գազի սակագինը 9.3 դրամով կէժանանա : Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել է Գազպրոմ Արմենիայի առաջարկը: Փորձագետների կարծիքով, հնարավոր էր ավելի շատ էժանացնել:

-Սերժանտ Հակոբ Գեւորգյանի սպանության գործով եւս մեկ ձերբակալված անձ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել